21 / Մայիս / 2020 : 16-50

Շաբաթական չորս չվերթ կիրականացվի Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

«Տեղեկացնում ենք, որ «Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ս․թ․ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով։ Չվերթները կայանալու են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Նախատեսվում է, որ Մինսկում տարանցիկ կանգառը կտևի երկուսից չորս ժամ՝ կախված թռիչքի օրվանից։
Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել «Բելավիա» ավիաընկերությանը։

Իսպանիայում ՀՀ դեսպանություն»։

 
 

Դիտվել է 12676անգամ
Վերջին լուրեր