Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Սեպտեմբեր / 2024 : 22-22

Իլոն Մասկը 2027-ին կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը

Իլոն Մասկի կարողությունը մինչև 2027 թվականը կարող է գերազանցել 1 տրիլիոն դոլարը: Այս մասին ասվում է Informa Connect Academy վերլուծական ընկերության զեկույցում:Վերլուծության մեջ ընկերությունը ենթադրում է, որ Մասկի կարողությունը վերջին տարիներին աճել է տարեկան միջինը 110%-ով:

«Աշխարհում ոչ ոք երբևէ անգամ չի հավակնել տրիլիոնատեր դառնալու կարգավիճակի՝ մինրև Իլոն Մասկը : Սակայն, այժմ արդեն իսկ կան հավանական թեկնածուներ», – ասվում է զեկույցում:

53-ամյա Մասկը ներկայումս աշխարհի ամենահարուստ մարդն է:

Tesla-ի և SpaceX-ի հիմնադրի կարողությունը գնահատվում է գրեթե 240 միլիարդ դոլար:Informa Connect ակադեմիան մատնանշել է նաև դոլարային տրիլիոնատիրոջ կարգավիճակի ևս չորս հավակնորդ՝ Adani Group կոնգլոմերատի սեփականատեր Գաուտամ Ադանին, Nvidia ամերիկյան տեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, ինդոնեզական Barito Pacific կոնգլոմերատի հիմնադիր Պրայոգո Պանգեստուն և LVMH հսկայի սեփականատեր Բեռնար Առնոն:
Դիտվել է 7000անգամ
Վերջին լուրեր