Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Սեպտեմբեր / 2024 : 16-21

10 բիզնես մոդելներ, որոնք հեղաշրջեցին շուկան

Շուկայի անընդհատ արդիականացումը խոչընդոտներ է ստեղծում գործարարների համար և նրանք երբեմն կորցնում են «ժամանակի զգացողությունը» բիզնեսում։ Հաջողության ստաբիլության համար անհրաժեշտ է միշտ հետևել փոփոխություններին և փերձել դրանք ընդգրկել Ձեր բիզնեսում
Ներկայացնենք բիզնեսի ամենաարդիական 10 մոդել, որոնք ձեր ընկերությունը մրցունակ կդարձնեն՝

FreemiumLong TailLock-inCrowdfundingP2P (Peer-to-Peer)ՎարձավճարԱճուրդԲաժանորդագրությունԻնքնասպասարկումՀամագործակցությունAikido

1. Freemium (Սկսել «անվճար»)


Մոդելի անունն արդեն իսկ հուշում է, որ բիզնես մոդելը բաղկացած է և անվճար, և պրեմիում մասերից: Ապրանքի հիմնական մասը տրամադրվում է անվճար, իսկ ավելի արժեքավոր տարբերակը ձեռք բերելն արդեն վճարովի է:

Այս մոդելով աշխատող ընկերություններից ամենահայտնին Spotify երաժշտական հավելվածն է, որից օգտվելիս անվճար օգտագործող սպառողները ստիպված են անընդհատ լսել գովազդային հոլովակներ, մինչդեռ՝ պրեմիում բաժանորդագրությունը ապահովում է սիրված երաժշտությունն առանց գովազդային ընդմիջումների։

Այլ ընկերություններ՝ Hotmail (1996), SurveyMonkey (1998), LinkedIn (2003), Skype (2003)

2. Long Tail


Այս բիզնես մոդելի հիմնական սկզբունքն է արտադրանքը վաճառել մաս-մաս: Այն ընկերությունները, որոնք օգտագործում են այս բիզնես մոդելը, կարող են իրենց շահույթի մինչև 60%-ը ապահովել ցածր պահանջարկ ունեցող ապրանքների վաճառքից: Շահույթի մեծ մասը ստացվում է ոչ թե բեսթսելլեր պրոդուկտներից, այլ ոչ մեծ պահանջարկ ունեցող կամ եզակի պրոդուկտներից:

Amazon-ը այս մոդելի հիանալի օրինակ է: Amazon-ի շահույթի 40%-ը գալիս է այն գրքերի վաճառքից, որոնք հնարավոր չէ գտնել օֆֆլայն գրախանութներում: Եզակի պրոդուկտների շարքը Amazon-ի համար եկամտի արժեքավոր աղբյուր է։

Այս մոդելին են պատկանում՝ Amazon Store (1995), eBay (1995), Netflix (1999), Apple iPod / iTunes (2003), YouTube (2005)։

3. Lock-In


Առաջին անգամ բիզնեսի այս մոդելն օգտագործվել է հայտնի John Rockefeller Standard Oil - ի կողմից, բայց այն ավելի լայն տարածում է է ձեռք բերել Gillette ընկերության միջոցով։

Բիզնես մոդելի կենտրոնական գաղափարն է հաճախորդների վստահությունը շահել` նվազեցնելով հիմնական պրոդուկտի գնման խոչընդոտները։

Հիմնական պրոդուկտը շուկայականից առաջարկվում է ցածր գնով, իսկ լրացուցիչ իրերը վաճառվում են բարձր գնով՝ ապահովելով եկամտի զգալի մասը: Հիմնական պրոդուկտի գնիջեցումը նվազեցնում է խոչընդոտները, որոնք խանգարում են հաճախորդներին գնում կատարել:

Այս մոդելն ակտիվորեն օգտագործվում է Apple-ի կողմից․ ներբեռնվող երգերը վաճառում է մատչելի, բայց նվագարկիչ սարքերը կամ դրանցում առկա բաժանորդագրությունը՝ շուկայականից բարձր գնով։

Այլ ընկերություններ՝ Standart Oil (1860), Gillette (1904), Lego (1949), Microsoft (1975)։

4. Crowdfunding


Այս բիզնես մոդելը բնութագրվում է մեծ թվով անհատների կողմից բիզնեսի ֆինանսավորմամբ և ունի մի քանի նպատակ, որոնցից են՝

1․ Գումար հայթայթել գաղափարի իրականացման կամ բիզնեսի մասշտաբավորման համար
2․ Ստուգել պահանջարկը և իրականացնել վաճառքներ
3․ Սահմանափակել պրոֆեսիոնալ ներդրողների ազդեցությունը բիզնես տալով առավել մեծ ազատություն:

Ի տարբերություն ֆինանսիստների և բանկիրների՝ քրաուդֆանդերները ավելի քիչ են հետաքրքրված են ներդրումների եկամտաբերությամբ: Նրանց ավելի շատ գրավում է գաղափարի իրականացման հարցում օժանդակությունը, այսինքն. նրանց գրավում է գաղափարը, որի դիմաց միգուցե նրանք ստանում են ինչ-որ բոնուսներ կամ նվերներ:

Բարեգործական նախագծերի ֆինանսավորումը շատ տարածված է մշակույթի ոլորտում՝ գրքեր, ֆիլմեր, երաժշտություն, խաղեր, համերգներ, միջոցառումներ և այլն: Ընկերություններ՝ Marillion (1997), Cassava Films (1998), Diaspora (2010)։

5. Վարձավճար


Այս մոդելը կարելի է օգտագործել ցանկացած բիզնեսում։
Այս մոդելի հիմնական առանձնահատկությունն է ապրանքը գնելու փոխարեն այն վարձակալելը: Այս դեպքում նրան շատ ավելի քիչ գումար է պետք: Ընկերությունն օգտվում է յուրաքանչյուր պրոդուկտի ավելի շատ եկամտից, քանի որ հաշվարկվում է օգտագործման ողջ ժամանակահատվածի համար: Երկու կողմերն էլ օգտվում են ապրանքի արդյունավետ օգտագործումից:

Գնման փոխարեն վարձակալելը հին բիզնես մոդել է և գալիս է անգամ միջնադարից: Այժմյան բիզնեսներից են՝ Saunders System (1916), Xerox (1959), Block-buster (1985), Rent a bike (1987), Mobility Carshar-ing (1997), MachineryLink (2000)

6. Աճուրդ


Աճուրդը հիմնվում է մասնակիցների կողմից առաջարկվող գների վրա. այլ կերպ ասած՝ պրոդուկտի արժեքը որոշվում է ոչ թե մեկ վաճառողի կողմից, այլ գնորդներն իրենք են ակտիվորեն ազդում ապրանքի կամ ծառայության վերջնական գնի վրա: Գնի որոշումը սկսվում է նրանից, որ հավանական գնորդը որոշակի գին է առաջարկում՝ ելնելով իր գնողունակությունից: Աճուրդի ավարտին իրը կամ ծառայությունը ձեռք է բերում այն գնորդը, ով ամենաբարձր գինն է առաջարկել: Հաճախորդը օգտվում է ապրանքի արժեքի վրա ազդելու հնարավորությունից։

Համացանցի ի հայտ գալով՝ «Աճուրդ» բիզնես մոդելի զարգացման նոր դարաշրջան թևակոխեց։ Այժմ այս մոդելով աշխատում են՝ eBay (1995), Winebid (1996), Priceline (1997), Google (1998)։

7. Բաժանորդագրություն


Բաժանորդագրության բիզնեսը բավականին տարածված է, և այս մոդելը հաճախորդներին թույլ է տալիս կանոնավոր կերպով ստանալ եկամուտ: Ընկերությունը հաճախորդի հետ պայմանագիր է կնքում, որը սահմանում է ծառայությունների մատուցման հաճախականությունը և տևողությունը: Ծառայությունների համար հաճախորդները վճարում են կամ նախապես, կամ կանոնավոր պարբերականությամբ՝ սովորաբար ամսական կամ տարեկան: Այս մոդելը սիրված է հաճախորդների կողմից, քանի որ այն թույլ է տալիս հաճախորդին չանհանգստանալ առանձին ապրանքների կամ ծառայությունների գնման գործընթացի մասին, արդյունքում խնայում են ժամանակ և գումար:

8․ Ինքնասպասարկում


Ինքնասպասարկման բիզնեսը հսկայական ներուժ ունի ծախսերի խնայողության տեսանկյունից, քանի որ հաճախորդի ներգրավումը հաճախ կարող է հանգեցնել աշխատակազմի հաստիքների զգալի կրճատման:

Ինքնասպասարկման բիզնեսի մոդելը ծագել է ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբին, երբ հայտնվեցին ինքնասպասարկման խանութներ: Կարծիք կա, որ «Ինքնասպասարկման ծառայություն» մոդելը ի հայտ է եկել այն ժամանակ, երբ դժգոհ գնորդները կորցրել են իրենց համբերությունը և իրենք են սկսել վերցնել իրերը խանութի դարակներից:

Այս մոդելը իրենից ենթադրում է համատեղ աշխատանք հաճախորդի հետ, օրինակ՝ հագուստի դիզայները կարող է սկետչինգը անել հաճախորդի գաղափարով։

Ընկերություններ՝ McDonald's (1948), IKEA (1956), Accor (1985), Mobility Carsharing (1997)

10. Համագործակցություն


Այս բիզնես մոդելն օգտագործող ընկերությունները երկու փոխլրացնող խմբերի փոխշահավետ համագործակցություն են ստեղծում։ Այս ձևաչափն է գործում հիմնականում բանկային ոլորտում։ Բանկը տրամադրում է վարկ՝ սպասարկման վճարների դիմաց։ Վեբ կայքերը հավաքագրում են աշխատանքի հայտարարությունները, իսկ որոնողական համակարգերը ցուցադրում են կայքը աշխատանք փնտրողներին։ Այս մոդելն իր արդյունավետությամբ ունի անուղղակի ցանցային էֆեկտ: Այժմ այս մոդելը շատ ակտուալ է սոց ցանցերում․ օրինակ, Facebook-ն իր ցանցում տալիս է գովազդելու հնարավորություն։

Այս մոդելի ընկերություններն են՝ Diners Club (1950), JCDecaux (1964),Sat.1 (1984), Amazon Store (1995), eBay (1995)
Դիտվել է 3762անգամ
Վերջին լուրեր