11 / Սեպտեմբեր / 2024 : 14-37
20-ամյա վերելք. «Նարեկացի» արվեստի միություն
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ լեփ-լեցուն դահլիճում, տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) 20-ամյա գործունեությանը նվիրված ցուցահանդես և համերգ՝ «20-ամյա վերելք» խորագրով:
Միջոցառումը աղոթքով մեկնարկեց Արարատյան Հայրապետական թեմի հոգևորական Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Ողջույնի իր խոսքում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, որոնք 20 երկար ու ձիգ տարիներ միության կողքին են եղել, որոնց միջոցով կյանքի են կոչվել բազմաթիվ կարևոր մշակութային ծրագրեր:
«Յուրաքանչյուր հայ ունի առաքելություն և պարտավորություն. ծառայել Աստծուն և հայրենիքին, դրանից կարևոր և առաջնային ոչինչ չկա»,- ընդգծեց ՆԱՄ հիմնադիրը:
Միջոցառման ավարտին Նարեկ Հարությունյանը խաչքարեր նվիրեց Վահան Արծրունուն, Ջոն Հոդյանին, «Փարոս» կամերային երգչախբին, «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրին, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյանին, պարուհի, իրավաբան Մարիաննա Պողոսյանին՝ որպես հայ մշակույթի դեսպաններ:
ՆԱՄ հիմնադիրը նվերներ հանձնեց նաև ՀՀ-ում Շվեցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսին, որոնք իրենց ներկայությամբ պատվել էին ՆԱՄ 20-ին նվիրված միջոցառումը:
Համերգային ծրագրում հնչեցին հատվածներ՝ Վահան Արծրունու «Կոմիտաս․ Տասը հայտնություն» ձայնասկավառակից, հատվածներ «Նաղաշ» անսամբլի «Կարոտի երգեր» շարքից (խոսք՝ Մկրտիչ Նաղաշի, երաժշտությունը՝ Ջոն Հոդյանի): Միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Րաֆֆի Միքայէլեան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյան) և «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուր) կատարեցին հոգևոր և ժողովրդական ստեղծագործություններ:
Մենակատարներ՝ Քնար Հարթունյան, Նովա Հարթունյան, Լուսին Վանես, Սմբատ Խալաթյան, Հարություն Մուրադյան:
Անակնկալ երաժշտական կատարմամբ հանդես եկավ Մարիաննա Պողոսյանը: Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու «Նարեկացի» արվեստի միության 20-ամյակին նվիրված հոլովակը:
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվեցին հայ նշանավոր գեղանկարիչներ և քանդակագործներ Արտո Չաքմաքչյանի, Հակոբ Հակոբյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Տիգրան Մատուլյանի, Արմեն Խոջոյանի, Ռոբերտ Ասկարյանի և Սամվել Թավադյանի աշխատանքները: Ցուցադրվեցին նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Յարութիւնեանի լուսանկարչական աշխատանքները:
Համերգային ծրագրի ավարտին հնչեց Սմբատ Խալաթյանի՝ «Ձոն» ստեղծագործությունը՝ նվիրված «Նարեկացի» արվեստի միության 20-ամյակին:
«Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) բարեգործական հիմունքներով գործող և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է: Կրելով սուրբ Գրիգոր Նարեկացու անունը և առաջնորդվելով հոգևորի խորհրդով՝ միությունը կոչված է ծառայելու հայ արվեստին, մշակույթին և հոգևոր արժեքներին:
Naregatsi Art Institute - 20-year Ascent
Naregatsi Art Institute marked its 20th anniversary in Komitas Chamber Music Hall within the framework of a beautiful concert program and an exhibition entitled “20-year Ascent”.
The festive event began with the Lord's Prayer by Father Shahe Hayrapetyan, Spiritual Pastor of St. Sarkis Church of the Araratian Patriarchal Diocese.
In his welcoming speech, Nareg Hartounian, the Naregatsi Art Institute founder, thanked everyone who has been with the Institute for 20 long and hard years, through which many important cultural programs have been implemented.
"Every Armenian has a mission and obligation; to serve God and the motherland, there is nothing more important and primary than that," emphasized the NAI founder.
At the end of the event, Nareg Hartounian presented cross-stones to Vahan Artsrun, John Hodian, Paros Chamber Choir, Artem Khachatur, artistic director of Naregatsi Orchestra, Helbert Asatryan, Artistic Director of the Nova Folk Instruments Ensemble and singer, dancer, lawyer Marianna Poghosyan as ambassadors of Armenian culture.
NAI founder also handed presents to H.E. Mr. Lukas Rosenkranz, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Switzerland to Armenia, H.E. Mr. Cornel Ionescu, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Romania to Armenia, and Frank Hess, representative of the Delegation of the European Union to Armenia, who graced the event dedicated to NAI 20th anniversary with their presence.
The concert program featured excerpts from Vahan Artsruni’s CD "Komitas. Ten Revelations", excerpts from Naghash Ensemble "Songs of Exile" (text by Mkrtich Naghash, music by John Hodian). Spiritual and folk compositions were performed by the Award-winning Paros Chamber Choir (Artistic Director and Conductor: Raffi Mikaelian, Choirmaster: Ruben Karaseferyan), Nova Folk Instruments Ensemble (Artistic Director: Helbert Asatryan) and Naregatsi Orchestra (Artistic Director: Artem Khachatur).
Soloists: Knar Hartounian, Nova Hartounian, Lusin Vanes, Smbat Khalatyan, Harutyun Muradyan.
Marianna Poghosyan gave a surprise musical performance.
The attendees had the opportunity to enjoy the video-clip dedicated to the 20th anniversary of the Naregatsi Art Institute.
The works of famous Armenian painters and sculptors Arto Tchakmakjian, Hakob Hakobyan, Robert Elibekyan, Tigran Matulyan, Armen Khojoyan, Robert Askarian and Samvel Tavadyan were presented within the framework of the exhibition. The photographic works of Nareg Hartounian, the founder of Naregatsi Art Institute, were also exhibited.
The concert program closed up with Smbat Khalatyan’s composition "Ode", dedicated to the 20th anniversary of the Naregatsi Art Institute.
The RA Honored Artist Samvel Baghinyan and actress Ruzanna Hakhnazaryan were the hosts of the concert program.
Naregatsi Art Institute (NAI) is a non-profit organization that was established and currently operates on purely charitable bases. Named after Saint Gregory of Narek, the NAI’s principle mission is to preserve and promote Armenian art, culture and spiritual values.
Դիտվել է
2916անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
Ի՞նչ է սպասվում Բարեկենդանի օրը Կոտայքում. մանրամասներ
Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք...
30 / Մարտ / 2020
Հայկ Մարությանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Մուրադյանը և այլք Հայ ասոցիացիա -ի վիճակահանությանը
Փետրվարի 29-ին կայացավ Հայ ասոցիացիայի բարեգործական միջոցառումը, որը հայ 55 ընտանիքի հնարավորություն տվեց բուժել անպտղությունն անվճար։
Էմոցիաներով լի այս օրն ամփոփոց այս տարվա ձմեռը. հաջորդող...
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...