22 / Սեպտեմբեր / 2024 : 01-23
Գինեձոնվեցին Ռոմիկ Մխիթարյանի նորահրատ գրքերը
Օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ում տեղի է ունեցել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» և «Կյանքս երգերում» գրքերի շնորհանդեսը:
Ռոմիկ Մխիթարյանն Արցախյան ազատամարտի մասնակից է, պահեստազորի փոխգնդապետ, ԵԿՄ անդամ, այժմ զբաղեցնում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:
Աղ ու հաց, երգ երաժշտություն, ահա թե ինչպես շնորհանդեսի օրը նրան դիմավորեցին գրադարանում, բայց դա ոչ թե մոտեցում էր վարչական շրջանի ղեկավարին, այլ` ազատամարտիկին, ով մասնակցել է հայրենիքի ազատագրության մարտերին և պոետին, ով գրել է այդ ազատամարտի մասին: Քաջածանոթ լինելով Ռոմիկ Մխիթարյանի հայրենասիրական բարձր զգացումներին` մինչ միջոցառման բուն մասին անցնելը` դահլիճ բերվեցին ՀՀ, ԱՀ և ԵԿՄ դրոշները, որոնք հուզեցին ու ալեկոծեցին բանաստեղծի հոգին: Հուզմունքն ավելի մեծացավ, երբ Դավիթ և Գևորգ Խաչատրյաները կատարեցին «Ախպերս ու ես» երգը, որը նվիրված է Ռոլանդ և Ռոմիկ Մխիթարյան եղբայրներին:
Ներկաներից բանաստեղծ Հայկ Սիրունյանը շնորհավորելով հեղինակին` նշեց, որ ամեն գրքի ծնունդը շատ կարևոր է, հատկապես այնպիսի գրքերի, որոնց հեղինակը Ռոմիկ Մլիթարյանի պես մարդիկ են, որոնց գրից սեր է ծորում հայրենիքի նկատմամբ.
«Ձեր սերունդն ուժեղ ու անմրցելի էր ամեն ինչում` գրականության մեջ, կռվում, կյանքի փորձություններում»,- ընգծեց բանաստեղծը:
Այնուհետև հեղինակն ու գրքերի խմբագիրը` Լուսինե Մարգարյանը ներկաներին պատմեցին գրքերի ստեղծման երկարատև ու դժվարին ուղղու մասին: Խոսելով «Հուշեր խրամատից» գրքի մասին` Ռոմիկ Մխիթարյանը նշեց, որ հատկապես այդ գիրքը բավական ուշ է տպագրվել և գործընթացն արագացվել է նաև խմբագրի շնորհիվ:
Վերջում շնորհավորանքի և շնորհակալության խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Տաթևիկ Սարգսյանը: Նա կարևորելով նման միջոցառումները` հույս հայտնեց, որ դրանք շարունակական կլինեն.
«Այսօր մենք հյուրընկալել ենք Ռոմիկ Մլիթարյանին, ով և’ մեր վարչական շրջանի ղեկավարն է, և’ մեր ժամանակի փայլուն բանաստեղծներից մեկը: Կրթությունը, մշակույթը մեր ապագայի կարևոր զենքերն են, ուրախ եմ, որ այսօր գինեձոնոլով` այս գրքերը` ևս երկուսով ավելացրինք այդ զենքերը»:
Դիտվել է
7312անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...