Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Սեպտեմբեր / 2024 : 16-33

Ինչպե՞ս է արհեստական բանականությունը ազդում աշխատաշուկայի վրա

Թվում է, թե աշխատանքի մեքենայացումը պատմության ցանկացած փուլերում տարել է դեպի զարգացման։ Արհեստական բանականության գործածումն իր հերթին աշխատաշուկայում կարող է բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել գործառնական ծախսերը, բայց դրա հետ մեկտեղ հնարավոր է, որ առաջանան բազմաթիվ աշխատատեղերի կորստի վերաբերյալ մտահոգություններ։Սակայն փորձագետներն կարծում են, որ արհեստական բանականությունը եկել է վերափոխելու մասնագիտություններ, այլ ոչ թե փոխարինելու դրանց։Առողջապահության ոլորտում արհեստական բանականությունը ունի կարևորագույն դեր, քանի որ մեքենայական ուսուցման մոդելները կարող են վերլուծել բժշկական պատկերները, ռենտգենները և ՄՌՏ-ներ, և դա անել աներևակայելի ճշգրտությամբ՝ օգնելով բժիշկներին ավելի շուտ և ավելի ճշգրիտ հայտնաբերել հիվանդությունները: Այս համագործակցությունը էլ ավելի կհեշացնի բժիշկների աշխատանքը, սակայն այն երբեք չի կարող փոխարինել նրանց։ Ֆինանսնորում արհեստական բանակությունը կարող է ստեղծել ներդրումային ռազմավարություններ: Արդեն իսկ մի շարք առաջատար ընկերություններ օգտագործում են AI-ի կողմից գերենացված ալգորիթմներ, որպեսզի կարողանան վերլուծելու շուկայի միտումները, գնահատելու ռիսկերը և կայացնելու հաշվարկված որոշումներ:
Կրթության ոլորտում AI-ը ստեղծում է հնարավոություններ անհատականացված ուսուցում կազմակերպելու համար: ԱԲ ալգորիթմները վերլուծում են ուսանողների տվյալները և ուսումնասիրում նրանց անհատական բնավորությունը, ուժեղ և թույլ կողմերը՝ թույլ տալով ուսուցիչներին հարմարեցնել իրենց ուսուցման մեթոդները:
Դիտվել է 2284անգամ
Վերջին լուրեր