26 / Սեպտեմբեր / 2024 : 17-43
Հենրի Ֆորդի հաջողության 3 գաղտնիքները
ԱՄՆ ամենահայտնի կապիտալիստներից մեկը` Հենրի Ֆորդը, ծնվել է 1863 թվականի հուլիսի 30-ին` Իռլանդիայից գաղթած էմիգրանտի ընտանիքում: Երբ լրացավ 16 տարին, նա մեկնեց Դետրոյթ` աշխատելու: 1888-1899 թթ. աշխատել է «Edison Illuminating Company» ընկերությունում, որպես ինժեներ-մեխանիկ: Դա այն ժամանակներն էին, երբ ԱՄՆ-ում արտադրվում էին միայն չափերով մեծ ավտոմեքենաներ, որոնց արժեքը կազմում էր մոտ 2 հազար դոլար, և, իհարկե, մատչելի էր միայն եզակի մարդկանց։ Հենրին միշտ իր ազատ ժամանակը տրամադրում էր ավտոմեքենայի կոնստրուկցիաներ պատրաստելուն: Նա ձգտում էր ստեղծել այնպիսի մի մեքենա, որ կլիներ չափերով համեմատաբար փոքր, համեմատաբար էժան ու հանրամատչելի: Նա առաջիններից էր, որ հասկացավ, որ գերշահույթ կարելի է ստանալ, երբ արտադրված ապրանքը հասանելի կլինի ոչ թե մի քանի հարյուր, այլ հարյուր հազարավոր մարդկանց: Եվ վերջապես 1893 թվականին նրան հաջողվեց ավարտին հասցնել իր առաջին ավտոմեքենան: Հենրի Ֆորդը կարողացավ հեղափոխություն մտցնել արտադրության կազմակերպման մեջ: Նա ուներ ձեռնարկության ղեկավարման իր մեթոդները.1. Աշխատել անհրաժեշտ է ոչ թե ուղղակի շահույթի համար, այլ արտադրությունը զարգացնելու համար: 2. Արտադրության կազմակերպել հիմքում դնելով աշխատանքի բաժանման և հոսքային արտադրության կազմակերպումը: Այս մեթոդն ունի իր պատմությունը: Մի անգամ Հենրին, մտնելով սպանդանոց, տեսնում է իրար կողքի կախված մսակտորներ: Մի ուրիշ բանվոր, ձգելով երկրորդ պարանը, դրանք տեղափոխում էր չորանոց: Տեսնելով դա` նրա մոտ միտք հղացավ մարդու կատարած բազմաբնույթ աշխատանքը բաժանել պարզագույն գործողությունների: Ինչպես գիտենք հոսքային այս մեթոդը, որն ապահովում է արտադրության մաքսիմալ արագություն, հաջողությամբ կիրառվում է մինչ այժմ: 3. Աշխատակիցների վերապատրաստումը և խրախուսական համակարգի ներդրումը: Նրա աշխատողների աշխատավարձերը բարձրանում էին ամուսնանալուց, երեխայի ծնվելուց և այլն: Ահա այս երեք սկզբունք-բանաձևերի հիման վրա նա կառուցեց մի կայսրություն, որը հզորագույններից էր հզորագույնների մեջ: Շատերը Հենրի Ֆորդին համարում էին շահագործող բիզնեսմեն: Սակայն նրա այս համակարգը ապացուցում է հակառակը:
Դիտվել է
1481անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...