Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Սեպտեմբեր / 2024 : 17-43

Հենրի Ֆորդի հաջողության 3 գաղտնիքները

ԱՄՆ ամենահայտնի կապիտալիստներից մեկը` Հենրի Ֆորդը, ծնվել է 1863 թվականի հուլիսի 30-ին` Իռլանդիայից գաղթած էմիգրանտի ընտանիքում: Երբ լրացավ 16 տարին, նա մեկնեց Դետրոյթ` աշխատելու: 1888-1899 թթ. աշխատել է «Edison Illuminating Company» ընկերությունում, որպես ինժեներ-մեխանիկ: Դա այն ժամանակներն էին, երբ ԱՄՆ-ում արտադրվում էին միայն չափերով մեծ ավտոմեքենաներ, որոնց արժեքը կազմում էր մոտ 2 հազար դոլար, և, իհարկե, մատչելի էր միայն եզակի մարդկանց։ Հենրին միշտ իր ազատ ժամանակը տրամադրում էր ավտոմեքենայի կոնստրուկցիաներ պատրաստելուն: Նա ձգտում էր ստեղծել այնպիսի մի մեքենա, որ կլիներ չափերով համեմատաբար փոքր, համեմատաբար էժան ու հանրամատչելի: Նա առաջիններից էր, որ հասկացավ, որ գերշահույթ կարելի է ստանալ, երբ արտադրված ապրանքը հասանելի կլինի ոչ թե մի քանի հարյուր, այլ հարյուր հազարավոր մարդկանց: Եվ վերջապես 1893 թվականին նրան հաջողվեց ավարտին հասցնել իր առաջին ավտոմեքենան: Հենրի Ֆորդը կարողացավ հեղափոխություն մտցնել արտադրության կազմակերպման մեջ: Նա ուներ ձեռնարկության ղեկավարման իր մեթոդները.
1. Աշխատել անհրաժեշտ է ոչ թե ուղղակի շահույթի համար, այլ արտադրությունը զարգացնելու համար: 2. Արտադրության կազմակերպել հիմքում դնելով աշխատանքի բաժանման և հոսքային արտադրության կազմակերպումը: Այս մեթոդն ունի իր պատմությունը: Մի անգամ Հենրին, մտնելով սպանդանոց, տեսնում է իրար կողքի կախված մսակտորներ: Մի ուրիշ բանվոր, ձգելով երկրորդ պարանը, դրանք տեղափոխում էր չորանոց: Տեսնելով դա` նրա մոտ միտք հղացավ մարդու կատարած բազմաբնույթ աշխատանքը բաժանել պարզագույն գործողությունների: Ինչպես գիտենք հոսքային այս մեթոդը, որն ապահովում է արտադրության մաքսիմալ արագություն, հաջողությամբ կիրառվում է մինչ այժմ: 3. Աշխատակիցների վերապատրաստումը և խրախուսական համակարգի ներդրումը: Նրա աշխատողների աշխատավարձերը բարձրանում էին ամուսնանալուց, երեխայի ծնվելուց և այլն: Ահա այս երեք սկզբունք-բանաձևերի հիման վրա նա կառուցեց մի կայսրություն, որը հզորագույններից էր հզորագույնների մեջ: Շատերը Հենրի Ֆորդին համարում էին շահագործող բիզնեսմեն: Սակայն նրա այս համակարգը ապացուցում է հակառակը:
Դիտվել է 370անգամ
Վերջին լուրեր