Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Սեպտեմբեր / 2024 : 20-35

Տեղի ունեցավ «Հավերժական ղողանջներ» ալմանախի շնորհանդեսը

Շաբաթներ առաջ Նոր Նորք վարչական շրջանի Համո Սահյանի անվան գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանի ազնվական արվեստագետներ» ՀԿ-ի անդրանիկ գրքի՝ «Հավերժական ղողանջներ» ալմանախի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին միության անդամներ, գրողներ, մշակութային գործիչներ և այլք: Նախ՝ բացման խոսքով հանդես եկավ ՀԿ-ի նախագահ Նարեկ Պապոնցը.
«Այս գրքում հատուկ շեշտված են մեր միասնակության գաղափարները: Առաձնահատուկ են հայրենիք, մայր, զինվոր, բանակ թեմաները: Սրանք այն արժեքներն են, որոնք երբեք չեն կարող անտեսվել հայ մարդու կողմից: Մենք շատ ջանք են գործադրել այս գրքի տպագրության համար և այդպես էլ կշարունակենք՝ հետագայում նոր գրքրե լույս աշխարհ բերելու նպատակով»: Իր խոսքից հետո Նարեկ Պապոնցը խնդրեց, որ հնչեն Հայ Առաքելական եկեղեցու ղողանջները, որոնք առավել խորհրդանշական ու կարևոր են եղել միշտ, այսօր՝ առավել քան: Ղողանջներից անմիջապես հետո ներկաները ոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր ժամանակներում Հայաստանի ազատության համար զոհված քաջերի անմահ հիշատակը: Հավերժ փա՛ռք նրանց բոլորին...
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԿ-ի փոխնախագահ Ջուլիետա Ասատրյանը.
«Սիրելի հյուրեր, ներկաներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ, բարի օր բոլորիդ, բոլորիդ շնորհավորում եմ «Հավերժական ղողանջներ» ալմանախի ծննդյան առթիվ, սա կարևոր աշխատանք է մեզ համար, քանի որ այստեղ մեր ջանքն է դրված, մենք լույս աշխարհ ենք բերել հայրենիք, մայր, զինվոր և բանակ թեմաներով այս գիրքը: Այս գրքի զանգերը երբեք չեն լռելու: Զանգը զուր չէ»,- ընդգծեց բանաստեղծուհին:
«Սիրելի ներկաներ, շատ ուրախ եմ բոլորիդ այստեղ տեսնելու համար: Մեր ՀԿ-ն առաջին հերթին միտում ունի վերականգնելու ազգային գործունեության դաշտը: Դրան է միտված նաև մեր անդրանիկ ալմանախը՝ «Հավերժական ղոնղանջներ» գիրքը: Գրքի վերնագիրը շատ խորհրդանշական է, քանի որ մեր ազգային փառահեղ անցյալը հավերժական ղաղանջների պես անընդհատ հնչում են մեր կյանքում»,- իր ողջույնի խոսքում նշեց ՀԿ-ի միության քարտուղար Կարինե Սարդարյանը:
«Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ սա բոլորիս ձեռքբերումն է: Այս միությունը ճանապարհ է հարթում շատերի համար, բայց միշտ չէ, որ մարդ կարողանում է իր ասելիքը տեղ հասցնել, բայց մեր սիրելի Նարեկ Պապոնցի և Ջուլիետա Ասատրյանի շնորհիվ ես կարողացա իմ հոգու ճիչը հասցնել հայությանն ու աշխարհին: Այս գիրքն իսկապես հավերժական ղողանջ է հայ ժողովրդի համար: Այն մեծ աշխատանքը, որը կատարում են Նարեկն ու Ջուլիետա Աստրյանը, անգնահատելի է, խոսքեր չկան, չափման միվարներ չկան, բայց այս կարևոր գիրքը վկայում է նրանց նվիրումն ու սերը հայ մշակույթի նկատմամբ»,-նշեց բանաստեղծուհի, մշակութային գործիչ Զինա Եդիգարյանը, որից հետո ընթերցեց իր հեղինակային բանաստեղծություններից մի քանիսը, որոնք խորապես հուզեցին ներկաներին:

Այնուհետև հանդիսավոր խոսքով հանդես եկավ գալշոյանագետ, վարդանհակոբյանագետ, Գրիգոր Գուրզադյանի գրքերը հրատարակած և առանձին մենագրություն հեղինակած Զուխրա Երվանդյանը: Նա նշեց, որ պատրաստ է իր ամբողջ իմացությամբ օգտակար լինել միության աշխատանքներին, քանի որ կազմակերպությունը ծառայում է հայ ազգի շահերին, իսկ ազգից, հայրենիքից, բանակից, պետությունից ոչինչ կարևոր չէ:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ Ասպրամ Ծառուկյանը՝ միությանը նվիրվելով ՀՀ և ԱՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված իր հեղինակային գիրքը: Միջոցառման ընթացքում հանդես եկան նաև այլ գրողներ, մշակութային գործիչներ, հյուրեր, գրականասերներ և այլք: Փակման խոսքով հանդես եկավ ՀԿ նախագահ Նարեկ Պապոնցը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին, գրադարանի ղեկավարությանը և հույս հայտնելով, որ հաջորդիվ կհանդիպեն մեկ այլ գրքի շնորհանդեսի ժամանակ:
Դիտվել է 1489անգամ
Վերջին լուրեր