Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Սեպտեմբեր / 2024 : 13-03

«Կաթ պարգևող գորտ»

«Վանի քաղաքամասի Իսկալա կոչված դռան մոտ, դաբախանի (խաղախորդի) պարտեզում, մի ավազան կա, որի մեջ ապրում է թե՛ հայերից և թե՛ թուրքերից սուրբ և անմահ համարված մի գորտ: Սակավակաթ կանայք հատկապես ցորեն են խաշում և բերում, այս ավանազանի մեջ ածում, աղոթում և ջրից իրենց ծծերին քսում: Մեծ ուրախություն է պատճառում նրանց, երբ գորտը բարեհաճում է այդ, հատկապես իր համար խաշած ցորենն ուտել, դա նշան է համարվում, որ ուխտավորի ուխտը պիտի կատարի, առատ կաթ պարգևի: Ուխտավորն անշուշտ երեք անգամ պիտի կրկնի իր այս զոհաբերությունը, երեք անգամ գա՝ խաշած ցորենով»:

Երվանդ Լալայան
Դիտվել է 1080անգամ
Վերջին լուրեր