Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Սեպտեմբեր / 2024 : 17-15

Փեթարա Իսրո

Մշո քաղաքին կողքին, Սասնոյ լանջերում մի փոքրիկ գիւղ կար` Փեթար անունով։ Այս գյիւղի մեջ մի աղքատ տուն կար և այդ տան մեջ 19 տարեկան մի տղայ` Իսրօ անունով։ Ոչ գրել գիտեր, ոչ ալ կարդալ։ Ցնցոտիներու մեջ կորած մի պատանի էր, ոչխար կարածեր։
Օր մը թուրք հարկահավաքներ կը կոխեն գյիւղը, ինչ որ կայ չկայ, կուզեն հավաքել եւ տանիլ։ Մարդկանց կծեծեն, հարսներին կը քաշեն մարագ։
Գիւղացիք ահեն գլուխ կը պահեն եւ կըսկսին փախչիլ։
Այդ կը տեսնե Իսրոն` ճոկանը ձեռքին, խենչալը մեջքին։ Երկար չի մտածեր` խենչալը կհանե, մեծաւորի փորը կը խոթե, անոր հրացանը կառնե, մի քանիսին գետին կը փռէ` եւ ինքը լեռը կը քաշուի։
Այդ օրուընե Իսրօն կդառնայ «ղաչախ», իր տուն տեղ կը դառնան լերան ծըմակները եւ քարանձավները։
Իսրօյին հոգին իր գիւղին մեջ է։ Հոն կար Մուրատ էֆենտի թուրքը, որ վաշխառութեամբ գիւղի հողերը բռնագրաւած` գիւղացիներուն «մրիբա» էր դարձուցած։ Փեթարցի ջահիլներ մտածեցին «հերիք է այս անօրեն մարդը մեր արիւն ծծէ»։ Մանուկն ու Պետիկ, Ախոն ու Թադոն խօսկ մեկ արեցին Իսօյի հետը եւ օր մը կոխեցին Մուրատ Էֆենտու տունը,մ եծով, պզտիկով սուրէ անցուցին և դիակների վրայ գեղեցիկ քեօշքը վառեցին և մոխիր դարձուցին։
Փեթարն ազատված էր բռնակալեն, բայց գրգռած էր կառավարության ուշադրությունը։
Այս «ծռերի» լուրը հասավ մինչեւ Սասունի խորքերը, ինկավ Գէորգ Չաուշի, Գոմսայ Իսոյի (Կորիւն) ականջը։
«Վաղաժամ կերպով երկիր կը խառնեն Փեթարայ ճժեր։ Գնանք, մի քիչ սանձերը քաշենք» մտածեցին ու խմբով եկան Փեթարա քուռերը ու կանչեցին Փեթարու ճիժերը։
֊Առանց հրաման իմա՞լ մարդ զարնէք։ Ձեր ականջները մէհ֊մէկ կկտրեմ, դուք հարամ լաճեր, Կանչեց Գէորգը բարկացած։
֊Ձեր քիթ ու պռունկ իրարու կխառնեմ,֊ կավէլցնէ Գոմսայ Իսոն` հրացանի կոթը Իսրոյի մեջքին փշրելով։
֊Վայ, հարամ լինի ձեր ծծած կաթը, խենչալը մեջքիս կըսեք համբերեմ։ Հարսներ կը պղծեն, կըսեք համբերեմ։ Մուրատի զուլումին կըսե Վայ֊վայ, ես իմա՞լ հանգիստ նստիմ,֊ հարվածների տակ կը գոռար Իսրօն։
Գէորգը կակղած կը մտածեր, բարկութեան փոխան կը ժպտեր։
֊Լավ, եղածն եղած է։ Այսօրվանեն դուք իմ զինվորն եք ,֊ ասաց եւ ոտքի ելլելով` դեպի Սասմա լեռները շիտակվեց։
Իսրօն ատկե ետքը հեզ գառ մը դառնալով` Գոմսայ Իսոյի հետևորդը եղավ։
ՌՈՒԲԵՆ
Դիտվել է 2064անգամ
Վերջին լուրեր