Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հոկտեմբեր / 2024 : 16-30

Աշխարհի ամենահաջողակ վաճառողը, ով գրանցվել է գինեսի ռեկորդների գրքում

Ջո Ջիրարդը գրացվել է գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենալավ վաճառողը՝ դա իրական փաստ է։ Ջոյի ռեկորդը մինչ օրս ոչ ոք չի գերազանցել: Նա վաստակել է այդ կոչումը, վաճառելով ավտոմեքենաներ: Ջոն 42 վաճառողներից մեկն էր : Վաճառքի միջին քանակը 5 մեքենա էր ամսեկան: Ջոն ոչ միայն միջինից բարձր արդյունք էր ցույց տալիս, այլ նա վաճառում էր 6 մեքենա օրական:

«Դուք ինձ դուր եք գալիս» - այս բառերն են Ջոյի հաջողության գրավականը, - «Անգամ եթե Դուք ոչինչ չգնեք, Դուք ինձ դուր եք գալիս...բայց դե ես գիտեմ, որ կգնեք »:Ինչու էին մարդիկ գնում հենց Ջոյի մոտ… որովհետև նրանք դուր էին գալսի Ջոյին : ՛՛ Ինձ դուր է գալիս նայել մարդկանց շրթունքներին: Շրթւնքները ինձ տալիս են ավելիշատ տեղեկություն, քան այլ մարմնի անդամները՛՛:

Ըստ նրա՝ կայնքը խաղ է, և յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ինչպես պետք է խաղա: Ջոն ատում էր ՛՛գաղտնիք՛՛ բառը և պնդում, որ գաղտնիք գոյություն չունի։ Բոլոր հնարավոր միջոցները առագ հարստանալու սուտ են և դրանցից ոչ մեկ երբեք չի աշխատել :Կարևորը՝ գտնել սիրած աշխատանքը: Ջոն ասում էր.՛՛ Ես ոչ մի օր չեմ աշխատել, ես խաղացել եմ՛՛:

Նա իր կարիերան սկսել է ավտոբուսից՝ նա չգիտեր ուր գնալ: Դուրս եկավ դիլերական կենտրոնի դիմաց և, ներս մտնելով, հարցրեց, չունեն արյոք նրանք աշխատանք նրա համար: Մենեջերը ասաց նրան, որ չեն կարող վերցնել անփորձ աշխատող: Ինչին Ջոն պատասխանեց.՛՛ Տվեք ինձ աշխատանքային սեղան և հեռախոս և երկու ամիս անց բոլորին ցույց կտամ, թե ով է այստեղ աշխատում՛՛:
Այդ նույն օրը նա վաճառեց մեքենա: Հաճախորդը ասաց նրան այդ ժամանակ.՛՛ Գիտես Ջո, ինձ ոչ ոք երբեք այդքան չի աղաչել, որ ես մի բան գնեմ, ոնց որ դու՛՛:Ջոն վաճառում էր մեքենաներ 15 տարի :
Առաջին երեք տարում նա այնպես էր դասավորել, որ մարդիկ հոսքով միայն նրա մոտ էին գալիս: Իսկ վերջին տասներկու տարում նրա մոտ կարելի է գնալ միայն նախնական պայմանավորվածության դեպքում:
«Ես կվառեմ իմ անունը Ձեր ուղեղի մեջ» - ասում էր Ջոն։
Դիտվել է 19902անգամ
Վերջին լուրեր