Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հոկտեմբեր / 2024 : 16-49

Աշխարհի ամենահայտնի ժամացույցների պատմությունը․ Rolex

Ժամացույցների հայրենիքը համարվում է Շվեյցարիան․ինչու՞։ Պատասխանը թեև հստակ չէ, բայց նշվում է, որ նրանց ուղղակի վտարել են տարբեր երկրներից: 16-րդ դարում Եվրոպայում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կապված էին ժամագործների հետ, քանի որ եկեղացականները հալածում էին նրանց, որի բուն պատճառը մինչև հիմա հայտնի չէ: Ըստ լեգենդի` Եվրոպայի բոլոր մասերից ժամագործները տեղափոխվում են Շվեյցարիա, որի արդյունքում էլ այս երկիրն աշխարհում հայտնի է նաև որպես ժամացույցների հայրենիք:Ամեն անգամ ժամացույցների կամ նրանց դիզայնի մասին խոսելից առաջին բրենդը, որի հետ ասոցացվում են ժամացույցները Rolex ընկերությունն է։ Ընկերության հիմնադիրը Հանս Վիլսդորֆը ծնվել է Բավարիայում՝ 1881 թվականին: Դպրոցից հետո Հանսը մեկնել է Շվեյցարիա և բնակություն հաստատել ժամացույցային արտադրության կենտրոնում` Լյա-Շո-Դե-Ֆոնում: 1903 թվականին, ստանալով որոշակի փորձ, Վիլսդորֆը մեկնում է Անգլիա, ամուսնանում, ստանում Անգլիայի քաղաքացիություն և իր կնոջ բարեկամի` Ալֆրեդ Դեյվիսի հետ, հիմնում է ժամացույցների մեծածախ վաճառքով զբաղվող ընկերություն, որի անունն էր Wisdorf and Davis:

Հանսը սակայն վստահ էր, որ ապագան ձեռքի ժամացույցներինն է, պետք է զբաղվել այդ բիզնեսով և 1905 թվականին որոշում է անձամբ զբաղվել ժամացույցների արտադրությամբ: Այդ տարիներին ձեռքին ժամացույց կրելը համարվում էր ամոթալի երևույթ: Իրական գործարարներն ու վերնախավը կրում էին գրպանի ոսկե ժամացույց, իսկ ձեռքինը համարվում էր կանացի աքսեսուար: Իսկ ժամացույցի նման փոքր չափը մարդկանց մոտ ասոցացվում էր, որ այն լավ մեխանիզմ չունի և անորակ է: Սակայն, Հանսը կոտրեց կարծրատիպերը:
Ոսկե և արծաթե ժամացույցները հիանալի վաճառք ապահովեցին: 1908 թվականին նա փոխում է իր ընկերության անվանումն և այն պաշտոնապես գրանցում, որպես Rolex, որը ֆրանսիական երկու բառերի հապավումն էր` hoRLOgerie EXquise - Կատարյալ ժամացույցի արտադրություն:Անվանումից հետո Վիլսդորֆը սկսում է շեշտը դնել ժամացույցների որակի վրա և արդյունքում ստեղծվեց այնպիսի մի ժամացույց, որի ճշտությունը ստացավ ամենաբարձր բալը: Վիլսդորֆի մյուս նպատակը դիմացկուն ժամացույցներ ստեղծելն էր, որի համար նա իր ժամացույցները 45 օր փորձարկում էր բոլոր էքստրեմալ պայմաններում: Այս փորձություններից հետո ընկերությունը ստանում է հատուկ սերտիֆիկատ, որը դառնում է ամենաճիշտ ու դիմացկուն ժամացույցն աշխարհում:

Ամենաբարձրորակ ժամացույցն իր մեջ ջուր չի ներծծում: Այս խնդիրը Հանսը ևս լուծեց և ստեղծեց Rolex Oyster մոդելը: Rolex-ը կրկին առաջինն էր այս ոլորտում և ամեն կերպ ձգտում էր պահել բարձր որակը: Իսկ ինչպե՞ս աղմուկ բարձրացնել:

<< Բոլոր նյութերը պետք է լինեն միայն բարձրորակ: Այսօր Rolex-ն օգտագործում է միայն ոսկե, պլատինե ու արծաթե պահեստամասեր, թանկարժեք քարեր, որոնց որակը ստուգվում է հատուկ լաբորատորիայում։ Եթե արտադրության մի փուլում որակը չի ապահովվում, ապա արտադրանքը նորից անցնում է վերամշակման ։ - նշում է ընկերության ղեկավարը։

Դիտվել է 19318անգամ
Վերջին լուրեր