Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հոկտեմբեր / 2024 : 20-40

Բիզնես բանակցությունների 7 կանոնները

Աշխարհի և ոչ մի անկյունում հնարավոր չէ վարել բիզնես առանց բանակցությունների։ Դրանց միջոցով գործարարները ոչ միայն ձեռք են բերում նոր հնարավորություններ և կնքում գերծարքներ, այլև ամրապնդում են իրենց դիրքերը տվյալ ասպարեզում։

Ձեզ ենք ներկայացնում բիզնես բանակցության 7 կարևոև կանոնները։

1․ Բանակցությունների պետք է գնալ ճիշտ ժամանակին և հետևել նշված Dress Code-ին,2․ Բանակցությունների ընթացքում գործընկերոջ վստահությունը շահելու համար դիմեք նրան անունով,3․ Բանակցություններ վարելիս մի շտապեք հակադարձել Ձեր գործընկերոջը. լսեք մինչև վերջ, ինչից հետո նոր ներկայացրեք Ձեր տեսակետը,4․ Բանակցությունների ընթացքում կիրառեք «դերաբաժանում»։ Աշխատեք ինքներդ հարցեր տալ, քանի որ այսպես Դուք խոսակցությունը տանում եք Ձեզ շահավետ ուղղությամբ։ Բացի դրանից, երբ հարցերը Դուք եք տալիս, իսկ երկրորդ կողմն անընդհատ պատասխանում է, նա սկսում է կարծել, որ, եթե հիմնականում ինքն է խոսում, ուրեմն շահեկան վիճակում հենց ինքն է։ Իսկ իրականում, զրույցը կառավարում է նա, ով հարցեր է տալիս և լսում,5․ Մի արե՛ք ենթադրություններ, քանի որ ենթադրությունների ժամանակ Դուք սկսում եք շրջանառել Ձեր կյանքի փորձը, իսկ յուրաքանչյուր մարդ ունի աշխարհի իր պատկերը,6․ Էմոցիաները չպետք է դեր խաղան բանակացությունների մեջ: Դրանք մթագնում են մեր միտքը և սահմանափակում են հստակ որոշումներ ընդունելու ունակությունը։ Եթե գործարքին վերաբերում ենք ինչպես կենսական անհրաժեշտության, ապա հոգեբանորեն դեմոտիվացվում եք, իսկ երբ Ձեզ պետք է այդ գործարքը և վերջ, ապա արդեն մոտիվացիոն առողջ փուլում ենք,7․ Հաջողված բանակցությունների հիմնական պատվիրանը՝ կազմե՛ք բանակցությունների ճանապարհային քարտեզ, ո՞ւր եք գնում, ի՞նչ եք ուզում, արդյո՞ք ճիշտ ուղղությամբ եք գնում, որքանո՞վ են արդյունավետ Ձեր ընտրած մեթոդները և պատրա՞ստ եք վերջնական արդյունքին,
Դիտվել է 1126անգամ
Վերջին լուրեր