Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հոկտեմբեր / 2024 : 17-09

Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը

Forbes ամսագրի տվյալներով՝ Ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։

Պարբերականը գնահատում է, որ Սվիֆթի կարողությունը կազմում է մոտ 1.6 միլիարդ դոլար, ինչը 500 միլիոն դոլարով ավելի է, քան նրա 2023 թվականի հոկտեմբերի ունեցվածքը:
Forbes-ը երգչուհու հաջողությունը կապում է իր ներկայիս The Eras Tour-ի (2023-2024) հաջողության հետ։Թեյլոր Սվիֆթից հետո երկրորդ տեղում երգչուհի Ռիհաննան է, ում կարողությունը կազմում է մոտ 1.4 մլրդ դոլար, նրան հաջորդում է Մադոննան (850 մլն դոլար)։
Դիտվել է 6141անգամ
Վերջին լուրեր