Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հոկտեմբեր / 2024 : 16-23

Միլիարդատեր Զիգմունտ Սոլորցը ընկերության ղեկավարի պաշտոնից ազատել է իր որդիներին

Լեհ միլիարդատեր Զիգմունտ Սոլորցի ZE PAK ընկերության տնօրենների խորհուրդը նրա որդիներին՝ Թոբիաս Սոլորցին և Պյոտր Զակին ազատել է ընկերության ղեկավարության կազմից։

Որոշումը հանգեցրել է ընկերության բաժնետոմսերի 3.3% անկմանը, ինչը վերջին անգամ տեղի է ունեցել 2022-ին։
Մի շարք հիմնադրամներ և բաժնետեր ընկերություններ մտահոգված էին այս խնդրով։ «Մենք շատ մտահոգված ենք ներկա իրավիճակով և ընտանեկան խնդրով», – նշել է NN Group NV հիմնադրամի գործադիր տնօրեն Շիմոն Օզոգը:

Դեռևս սեպտեմբերին, Սոլորժի երեխաները նամակ են ուղարկել ZE PAK-ի մենեջերներին՝ մտահոգություններ հայտնելով գործարարի բիզնես ցանցի ապագայի վերաբերյալ:
Դիտվել է 10916անգամ
Վերջին լուրեր