Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հոկտեմբեր / 2024 : 16-20

5 հաջողակներ, ովքեր ոգեշնչվել են իրենց անհաջողություններից

Թվում է, թե հաջողակ մարդիկ պարզապես հաջողակ աստղի տակ են ծնվել, և նրանց ճանապարհը դեպի հաջողություն ու փառք եղել է հարթ և առանց ձախողումների: Այս թյուր կարծիքի պատճառով է, որ դեպի մեր բաղձալի նպատակը տանող ճանապարհին հանդիպած առաջին իսկ փորձությունը մեզ թևաթափ է անում և ստիպում է հրաժարվել մեր նպատակներից:Սակայն հենց այդ փորձությունների և անհաջողությունների հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքով են հաջողակ մարդիկ տարբերվում անհաջողակներից: Հաջողակները հիասթափվելու փոխարեն նոր ուժով ու եռանդով են առաջ գնում և մի շարք անհաջողություններ հաղթահարելուց հետո, դառնում են այնպիսին, ինչպիսին մենք նրանց տեսնում ենք հեռուստաէկրաններին և հայտնի ամսագրերի շապիկներին:Yelaket.am-ը ներկայացնում է 5 հաջողության պատմություններ,որոնց հերոսները, հակառակ կյանքի դժվարություններին, ավելի ոգեշնչվելով`վերածել են անհաջողությունը հաջողության և փառքի և, կարողացել են ապացուցել,որ անհնարին ոչինչ չկա:

1. Բիլլ Գեյթս

Բիլլ Գեյթսը, հայտնի է որպես հաջողակ մեծահարուստ, ով հիմնադրել է հսկայական Microsoft ընկերությունը:

Սայան քչերը գիտեն, որ նա ուժեղ կամքի տեր մարդ է, որ կարողացավ հավատարիմ մնալ իր գաղափարներին անգամ այն ժամանակ, երբ նրան իր գաղափարների հետ միասին դուրս շպրտեցին մի համակարգչային ընկերությունից:Մերժված գաղափարը՝ գրաֆիկական ինտերֆեյսով և մկնիկով համակարգիչ ստեղծելն էր: Եթե նա հանձնվեր, մարդկությունը միգուցե և չկարողանար հասնել համակարգչային այսպիսի առաջընթացի։ Բիլլը թույլ չտվեց, որ ուրիշների կարծիքն ազդի իր գաղափարների վրա:

2. Էրին Բեյքեր

Էրին Բեյքեր հաջողության հասավ իր սննդային ոլորտում իրականացրած հեղաշրջման շնորհիվ: Էրինը որոշեց պատրաստել և վաճառել բլիթներ, առողջ նախաճաշի համար նախատեսված, ավելորդ քաշից խուսափող մարդկանց համար:

Չնայած մեկ տարում Էրինի բիզնեսը ծաղկեց, 2 ամիս անց ընկերությունը կորցրեց եկամտի 60%-ը: Այս անհաջողությունը ստիպեց Էրինին նոր մոտեցումներ մշակել և զարգացնել արտադրանքը՝ տեղում դոփելու և ունեցածով բավարարվելու փոխարեն:Էրինը փոխեց իր գործելաձևը, սակայն՝ ոչ նպատակը:

3. Թոմաս Էդիսոն

Եթե Էդիսոնը տեղի տար հիասթափությանը, աշխարհն այսօր չէր ունենա էլեկտրական լամպի գյուտը: Էդիսոնը միայն հարյուրավոր անհաջող փորձերից հետո կարողացավ ստեղծել էլեկտրական լամպը: Երբ Էդիսոնին հարցրեցին, թե ինչպես նա կարողացավ հաղթահարել անհաջողությունները և ամեն անհաջող փորձից հետո չկորցնել հույսը, նա պատասխանեց.- Ես չեմ ձախողվել. ես պարզապես գտել եմ 10.000 տարբերակ, որոնք չեն աշխատել:Էդիսոնը դասեր էր քաղում իր անհաջողություններից և ամենակարևորը՝ չէր հուսահատվում:

4. Ջորջ Վլագոս

Հայտնի Oak Street կոշկագործական ընկերության հիմնադիր Ջորջ Վլագոսը հասարակ կոշկակարի որդի էր: Ջորջի հայրը փորձում էր համոզել որդուն, որ կոշկակարությունը եկամտաբեր աշխատանք չէր: Նա որդուն տանում էր արհեստանոց, որ ցույց տար նրան, թե որքան բարդ, կեղտոտ և անշնորհակալ է կոշկակարի աշխատանքը: Ջորջի հոր ջանքերը հակառակ ազդեցությունն ունեցան:Ջորջը զարգացրեց հոր արհեստն ու հիմնադրեց իր սեփական կոշկագործական ընկերությունը: Այսօր աշխարհի տարբեր երկրներում մարդիկ քայլում են փողոցներում Ջորջի ստեղծած կոշիկներով:Ջորջն ապացուցեց, որ կարելի է մարող բիզնեսը «նորոգել»՝ որպես հիմք օգտագործելով հին փորձն ու գիտելիքները:

5. Սոիտիրո Հոնդա

Այժմ Honda-ն հայտնի ավտոմեքենաներ արտադրող ընկերություն է, որի հիմնադիրը Սոիտիրո Հոնդան է: Երբ Հոնդան գնաց Toyota ընկերություն աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցին, նրան մերժեցին՝ պատճառաբանելով, որ նա չի համապատասխանում աշխատանքին: Շատերի պես Հոնդան չհիասթափվեց: Ավելին՝ այս մերժումը ստիպեց նրան հիմնել Honda ընկերությունը, որն այսօր Toyota ընկերության արժանի հակառակորդն է:

Դիտվել է 6715անգամ
Վերջին լուրեր