Վարկերի վճարումը կհետաձգվի ևս 3 ամսով․ Վրաստանի վարչապետ
«Կորոնավիրուսի համավարակի պատճառով առանց աշխատանքի մնացած Վրաստանի քաղաքացիների համար վարկերի վճարումը կհետաձգվի ևս 3 ամսով»: Այդ մասին մայիսի 21-ին՝ կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Новости Грузия»-ն:
«Մենք որոշում ենք ընդունել, որը ենթադրում է հետեւյալը. քաղաքացիները, որոնք կորցրել են աշխատանքը, հաջորդ 3 ամիսներին հնարավորություն կունենան չվճարել վարկերը: Բացի այդ, բոլոր քաղաքացիները, որոնց եկամուտը նվազել է ճգնաժամի շրջանում, կարող են դիմել բանկ՝ վարկերը վճարումը հետաձգելու համար»,-ասել է Գախարիան:
Վրաստանի կառավարության գնահատումների համաձայն՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով երկիրը զրկվել է 350 հազար աշխատատեղից: Աջակցության համար կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր է ներկայացրել։
Իշխանությունները 460 մլն լարի (ավելի քան 144 մլն դոլար) են տրամադրել 350 հազար քաղաքացիների համար, որոնք կորցրել են աշխատանքը:
Կառավարությունը նաեւ 83 մլն լարի (ավելի քան 25,9 մլն դոլար) են տրամադրել սոցիալապես անապահով անձանց աջակցության համար: