Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Նոյեմբեր / 2024 : 19-27

Չինական բիզնեսի գաղտնիքը. պարզվում է՝ հարցն էժան աշխատուժի մեջ չէ

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են ճապոնական, եվրոպական ու ամերիկյան hi-tech ընկերությունները գործարաններ կառուցում Չինաստանում և արտադրանքը թողարկում այդտեղ: Հետաքրքիրն այն է, որ այդ արտադրողներն իրենց երկրում առաջացնում են գործազրկություն` բացատրելով, որ Չինաստանում աշխատուժն ավելի էժան է: Հիշեք, Հնդկաստանում, Վիետնամում և այլ ասիական երկրներում նույնպես աշխատուժն ահագին էժան է: Փաստորեն հարցն աշխատուժի մեջ չէ:Մյուս տարբերակը, որն արտադրողները միշտ շեշտում են` չինացիների աշխատասիրությունն է: Դժվար, քանի որ կորեացիներից աշխատասեր ազգ աշխարհում չկա: Չինացիների հետ աշխատելիս պետք է կիրառել մեղրի և պարանի քաղաքականությունը: Այս տարբերակն էլ չստացվեց:Հարց է առաջանում՝ ինչու՞ Չինաստան:Խնդիրն այն է, որ նման մետաղների 95-97 %-ը գտնվում է Չինաստանում, իսկ այս երկրի կառավարությունը չի թողնում, որ այդ հումքն արտահանվի, այլ ասում է.
<<Միայն պատրաստի արտադրանքի տեսքով պետք է այն արտահանվի երկրից: Իսկ պատրաստի արտադրանք ստանալու համար, աշխարհի խոշորագույն արտադրողներն իրենց գործարանները կառուցում են Չինաստանում և նոր աշխատատեղեր ստեղծում չինացիների համար :Ահա այս ռազմավարության շնորհիվ Չինաստանն աշխարհում մոնոպոլ դիրք է գրավում տեխնոլոգիաների արտադրության ոլորտում: Այս մետաղների պահանջարկը կազմում է տարեկան 136 հազ տոննա, որի 97 %-ն ապահովում է Չինաստանը:
Այդ քաղաքականությամբ Չինաստանն աշխարհին իրենից կախվածության մեջ է գցում և հիացնում իր տակտիկայով:Իսկ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանն ունենար այդպիսի բնական պաշարներ և մենաշնորհ: Կարծում եմ, մեր կառավարությունն այդ հումքը կվաճառեր նույն չինացիներին, կամ էլ … ոչ, ավելի լավ է այդ մասին չխոսել` խելացի կառավարության կարոտ մնացած երկրում:
Դիտվել է 11270անգամ
Վերջին լուրեր