Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Դեկտեմբեր / 2024 : 19-18

LVMH Holding. աշխարհի ամենահաջողակ շքեղության ընկերությունը

Louis Vuitton Moët Hennessy (LVMH) խոշորագույն շքեղության ընկերության հիմնադիր և տնօրեն Բեռնար Առնոն տարիներ շարունակ եղել է աշխարհի ամենահարուստ մարդը։ Նրա կարողությունն այժմ կազմում է 228,4 միլիարդ դոլար: Ո՞րն է Առնոի կարողության աղբյուրը, և ինչպե՞ս է աշխատում իր աշխարհահռչակ LVMH ընկերությունը: LVMH-ը՝ Բեռնար Արնոյի գլխավորությամբ, ասպարեզ եկավ 1988թ. Մինչ Առնոն, սա ընդամենը լյուքս դասի ապրանքներ արտադրողների կոնգլոմերատ էր՝ միավորվածմիայն գոյատևման համար։ Բայց Արնոյի հայտնվելուն պես LVMH-ը սկսեց արագ ընդլայնվել՝ գնելով խոշոր ընկերություններ՝ Christian Dior-ը 13,1 միլիարդ դոլարով 2017 թվականին, և ավելի փոքր ապրանքանիշեր:1987 թվականին երեք տարբեր ընկերություններ՝ Moёt գինեգործական գործարանը, Hennessy կոնյակ արտադրողները և Louis Vuitton ճամպրուկներ արտադրողները, միավորվեցին մեկ LVMH հոլդինգում՝ ծախսերը խնայելու և նվազեցնելու համար: Քանի որ համագործակցության բանակցություններն ընթացել են գաղտնի, իսկ Առնոն բաժնետերերի հետ հաստատել էր ջերմ հարաբերություններ, նրանց հաջողվում է բաժնետերերի ժողովի ժամանակ քվեարկությամբ հեռացնել գործող տնորենին՝ Ռակամիերին, որի փոխարեն ղեկավար պաշտոնը զբաղեցրեց Ժան Արնոն՝ Բեռնարի հայրը։Բուն Ֆրանսիայում, Արնոյի կողմից LVMH-ի գրավումը հասարակության մեջ բավականին բացասական է գնահատվում: Սակայն Արնոյի և նրա գործունեության շնորհիվ այսօր LVMH-ն ամենամեծ լյուքս ընկերությունն է, որն իր հարկի տակ ունի շուրջ 75 ընկերություն, որոնցից մի քանիսն ունեն իրենց արմատները միջնադարից:2021 թվականին 64,2 միլիարդ եվրո եկամուտով ընկերությունն ուներ 12 միլիարդ մաքուր շահույթ, որը ստացվում է գինիներ և ալկոհոլային խմիչքների (9% եկամուտ) , նորաձև հագուստ և կաշվե իրերի (48% եկամուտ), օծանելիքի և կոսմետիկայի (10% եկամուտ), ժամացույցների և զարդերի (19% եկամուտ), և այլ մանրածախ ապրանքներից եկող եկամուտից։
Դիտվել է 381անգամ
Վերջին լուրեր