Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Դեկտեմբեր / 2024 : 16-45

Ջենսեն Հուանգը օրինական ճանապարհով խուսափել է 8 միլիարդ դոլար հարկ վճարելուց

Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը ԱՄՆ-ի 10-րդ ամենահարուստ մարդն է, ում կարողությունը կազմում է 127 միլիարդ դոլար։ Հուանգը օրինական ճանապարհներով կարողացել է այնպես անել, որ իր հարստությունը փոխանցվի իր ժառանգներին՝ խուսափելով հսկայական հարկերից: Ամերիկյան օրենսդրության համաձայն նրա կարողության միայն 40% կարող էր որպես ժառանգություն փոխանցվել, սակայն New York Times-ի հետաքննությունը բացահայտել է, որ Հուանգը շրջանցում է այս օրենքը՝ առանց այն խախտելու:

Խուսափելու մեխանիզմներից առաջինը կոչվում է I Dig It, և սկսել է գործածվել Հուանգի կողմից 2012 թվականին։ Հուանգն ու իր կինը 2012-ին ստեղծեցին հատուկ տրաստ և այնտեղ տեղափոխեցին Nvidia-ի 584,000 բաժնետոմս, որն արժեր 7 միլիոն դոլար: Եթե այս բաժնետոմսերի արժեքը բարձրանա, ինչը տեղի է ունեցել Nvidia-ի դեպքում, ապա այդ բաժնետոմսերի աճը չի հարկվի ժառանգության հարկով: Այժմ այդ բաժնետոմսերի գինն անցնում է 3 միլիարդ դոլարից, և դրանց փոխանցումը ժառանգներին կարող էր հարվել 1 միլիարդ դոլարով, սակայն դա արդեն տեղի չի ունենա։

Երկրորդ մեխանիզմը Grantor Retained Annuity Trust-ն է: 2016-ին Հուանգը այս տրաստ տեղափոխել է ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմս: GRAT-ը պետք է ապագայում Հուանգին վերադարձնի բաժնետոմսերն իրենց սկզբնական արժեքով, գումարած նաևտոկոսներ: Եթե բաժնետոմսերի արժեքն աճի, և անցնի վերադարձվելիք արժեքը, ապա այդ գումարը կարող է անցնել ժառանգներին՝ առանց հարկման: Այսօր այդ բաժնետոմսերն արժեն 15 միլիարդ դոլար, և ընտանիքը չի վճարի 6 միլիարդ դոլարի հարկ:

Երրորդ մեխանիզմը բարեգործական հիմնադրամներն են: 2007 թվականից Հուանգն իր անձնական հիմնադրամին է նվիրաբերել 330 միլիոն դոլարի բաժնետոմս՝ 2 միլիարդ դոլար արժողությամբ: Նվիրատվությունները նվազեցնում են եկամտահարկը, իսկ հիմնադրամը կարող է գումարները տեղափոխել donor-advised fund կոչվող հատուկ հաշիվների մեջ: Այս հաշիվները կարող են անցնել ժառանգներին՝ առանց ժառանգության հարկի, և հետաքրքիրն այն է, որ օրենքը չի պարտադրում այս հաշիվներից պարտադիր բարեգործական ծախսեր կատարել:

Այս մեխանիզմը Հուանգին թույլ կտա խնայել ևս 800 միլիոն դոլար ժառանգության հարկից:Նման մեխանիզմներն օգտագործվում են նաև Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի, Blackstone-ի ղեկավար Սթիվեն Շվարցմանի և Google-ի, Coinbase-ի, Mastercard-ի ու այլ խոշոր ընկերությունների ղեկավարների կողմից:
Դիտվել է 3759անգամ
Վերջին լուրեր