Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Դեկտեմբեր / 2024 : 18-33

Կին գործարարը, ով առաջ է անցել Իլոն Մասկից և Nvidia-ի ղեկավարից՝ դառնալով տարվա գլխավոր տնօրենը

Time ամսագիրը տարվա գլխավոր տնօրեն է ճանաչել AMD-ի գործադիր տնօրեն Լիզա Սուին, ով առաջ է անցել Իլոն Մասկից և շատ այլ հայտնի և հաջողակ գործարարներից։
Չնայած այն փաստի, որ Nvidia-ն անհավատալի բարձունքների է հասել 2024 թվականին՝ դառնալով աշխարհի ամենաթանկ ընկերությունը, Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը չի ճանաչվել տնօրեններից լավագույնը։

Ըստ Time-ի՝ երբ Լիզա Սուն մեկ տասնամյակ առաջ դարձավ ընկերության գործադիր տնօրեն, AMD-ի բաժնետոմսերը վաճառվում էին ընդամենը $3-ով, և ընկերության գործունեությունը դրված էր հարցականի տակ։ Սակայն, Լիզա Սուն իրականացրեց AMD-ի արտադրանքի վերապրոյեկտավորում, վերականգնեց հաճախորդների հետ հարաբերությունները և նոր բարձունքների հասցրեց AI-ի բումը:

AMD-ի բաժնետոմսերն այժմ վաճառվում են շուրջ 140 դոլարով, ինչը շուրջ 50 անգամ ավելին է մինչև Սուի ղեկավարումը եղածից։
Դիտվել է 1307անգամ
Վերջին լուրեր