Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Դեկտեմբեր / 2024 : 13-23

Urban Outfitters-ի կրեատիվ մոտեցումները, որոնք հաճախորդին երկար են պահում խանութում

Ամերիկյան Urban Outfitters ընկերության հիմնադիր Ռիչարդ Հեյնին կիսվում է, որ խանութի վաճառքների ծավալը կախված է նրանից, թե որքան ժամանակ է հաճախորդն անց կացնում այդ խանութում: Այս գործում հաջողակներից է հենց Urban Outfitters-ը: Ահա թե ինչումն է գաղտնիքը՝

1. ՄիջավայրԵթե ցանկանում եք, որ հաճախորդը խանութում մեկ ժամից ավելի մնա, հարկավոր են կրեատիվ մտքեր: Urban Outfitters-ի ոչ մի խանութ կենտրոնական մասերում չի գտնվում: Այն ավելի շատ գտնվում է հին վայրերում, գործարաններում, նախկին թատրոններում, բանկերում, այսինքն այնպիսի վայրերում, որոնք ժամանակին ինչ-որ այլ տեղ են ծառայել և լքվել են մարդկանց կողմից: Ըստ ղեկավարության, այսպիսի միջավայրն իսկապես ռոմատիկա է հաճախորդի համար:2. Յուրօրինակություն.Urban Outfitters-ի խանութներից յուրաքանչյուրը մյուսից տարբերվող է: Եթե նախորդ գրառման մեջ նկատեցիք, որ Starbucks-ում ամեն ինչ գրեթե նույնն էր, ապա այստեղ ամեն ինչ տարբեր է: Մյուս կողմից տեսականին նույնն է, բայց արտաքին տեսքը, դիզայնը, ապրանքների դասավորությունները լրիվ տարբեր են և ոչ մի խանութ մեկը մյուսին նման չէ:3. Մշտապես փոփոխություններ.Յուրաքանչյուր խանութ ունի հատուկ արտ-դիզայներ, որի խնդիրն է հանդիսանում միշտ խանութի դասավորությանը հետևել, դարակները թարմացնել, ապահովել նոր դիզայն, անընդհատ նորարար մոտեցում ցուցաբերել: Պատճառը հետևյալն է՝ հաճախորդի աչքը հոգնում է անընդհատ նույն դիզայնից, իսկ ընկերությունը նրան հնարավորություն է տալիս միշտ զգալ թարմության շունչը, որի պատճառով էլ հաճախորդները երկար են խանութում մնում : Այսինքն մի նոր մոտեցում, որը դեռ չէր եղել ոչ մի գրառման մեջ՝ պահել հատուկ մասնագետ, որն անընդհատ կթարմացնի խանութի ներքին հարդարանքը: Ի դեպ ամեն խանութի տեսքն ու ներքին հարդարանքն առանձին-առանձին է փոփոխվում՝ կախված սեզոնից:
4. Ուղղվածությունը դեպի սպառողներին.Հաճախորդը, մտնելով խանութ, միանգամից ընկնում է դարակների լաբիրինթոսի մեջ, որի մեծ մասը հիմնականում կանացի հագուստներ են: Այստեղ շատ լավ գիտեն, որ կանայք շատ երկար են հագուստ ընտրում, ուստի պետք է նրանց համար շատ տեսականի լինի, որպեսզի երկար մնան խանութում, անընդհատ փորձեն, շոշափեն, տեսնեն ապրանքները, պտտվեն, նորից այցելեն այդտեղ: Ոչ մի աշխատակից չի գալիս ու կանգնում՝ ասելով. “ինչա պետք”: Այստեղ աշխատակիցները հեռվում հետևում են և հնարավորություն են տալիս հաճախորդին ինքնուրույն ընտրել, փորձել և եթե հարց է լինում անմիջապես մոտենում են: Այսինքն Urban Outfitters-ում ամեն ինչ հարմարեցված է միայն հաճախորդի համար:5. Բրենդների պատասխանատուները.Խանութում գտնվող ամեն մի ապրանքատեսականի ունի իր կրեատիվ ղեկավարը, դիզայները, որոնք ոչ միայն ապահովում են տվյալ բրենդի առաջխաղացումը, այլ նաև հսկում են ֆինանսական ցուցանիշները: Նրանք իրավունք ունեն ինքնուրույն կազմակերպել ակցիաներ, ինչ-որ կրեատիվ մոտեցումներ, բայց միմյանցից առանձին, ինչը կարծես մրցակցություն է ստեղծում խանութի ներսում:6. Աշխատակիցների տարիքային շեմը.Աշխատակիցները լինում են ըստ տարիքային կատեգորիայի, ենթադրենք, եթե երիտասարդների համար են հագուստները, ապա երիատասարդ է լինում վաճառողը, եթե մի քիչ ավելի մեծ տարիքի մարդկանց համար է, ապա վաճառողը լինում է այդ տարիքի: Ռազմավարությունը հետևյալն է՝ ամեն մեկը կհասկանա իր դիմացինի լեզուն և իսկապես երիտասարդն ավելի լավ կհասկանա իր հասակակցի ճաշակը, մի քիչ ավելի մեծ տարիքով վաճառողն իր հասակակցինը:
Դիտվել է 198անգամ
Վերջին լուրեր