23 / Դեկտեմբեր / 2024 : 16-07
Ինչու՞ էին կին աշխատակիցները լքում Google-ը
Մի քանի տարի առաջ Google ընկերության կադրերի բաժինը շատ տարօրինակ երևույթ նկատեց՝ կանայք մեկը մյուսի ետևից լքում էին ընկերությունը: Ինչպես IT ոլորտի բոլոր ընկերություններում, Google-ում ևս աշխատակիցների մեծ մասը կազմում էին տղամարդիկ, բայց ֆեմինիզացումը դարձավ ընկերության ամենակարևոր նպատակներից մեկը: Կանանց հեռանալը սկսեց նկատելիորեն ազդել ընկերության եկամուտների վրա: Այս ոլորտի գիգանտները միշտ էլ պայքարի մեջ են լինում լավագույն աշխատակիցներին դեպի իրենց գրավելու համար, ուստի Google-ի դիրքերը թուլանում էին Apple, Facebook, Amazon, Microsoft և նման այլ հզոր ընկերությունների կողքին: Նախ ամեն մի աշխատակից կորցնելը նշանակում էր նորին ընտրել, նրա մասնագիտական ունակությունների վրա ներդրում կատարել, որը շատ ժամանակատար էր և անհայտ արդյունքով:Զանգվածային հեռանալը ստիպեց Google-ին լուրջ մտածել դրախտային պայմաններ ստեղծելու մասին: Պետք էր այնպես անել, որ աշխատակիցներն իսկապես հաճույք զգային ընկերության դռներից ներս քայլելուց հետո: Դրա համար Google եկավ մի անձնավորություն՝ Լասլո Բոկը, ում առաջին քայլը հետազոտությունն էր, թե ինչու՞ էին կանայք հեռանում: Պարզվեց, որ մեծամասնությունը հեռանում են ընտանեկան խնդիրների պատճառով, քանի որ երեխայի ծնվելուց հետո ունենում էին 12 շաբաթյա արձակուրդ` երեխային խնամելու համար և ոչ ամբողջական աշխատավարձ: Բնական է, որ նրանք չէին կարողանում 12 շաբաթում երեխային խնամել և ստիպված հեռանում էին: Բոկն անցավ գործի և որոշեց փոխել բոլոր ստանդարտները:2007 թվականին Բոկը երկարացնում է կանանց տրվող արձակուրդը մինչև 5 ամիս և վճարում է ամբողջ աշխատավարձը: Եթե անգամ դա չէր հերիքում, ապա կանայք կարող էին նորից եռամսյա արձակուրդ վերցնել ու խնամել երեխային: Բացի այդ Google-ը որոշեց, որ իր յուրաքանչյուր աշխատակից պետք է տարվա ընթացքում 7 շաբաթյա արձակուրդ գնա, որն էլ նրան ահագին կթեթևացնի աշխատանքային հոգսերից:
Մյուս հետաքրքիր քայլը, որ կազմակերպեց Google-ի կադրերի բաժինը, դա հարցումն էր, այսինքն աշխատակիցները կցանկանային, որ իրենց աշխատավարձը ավելանա 1000 դոլարո՞վ, թե ստանան 2000 դոլար բոնուս: Պարզվում է, որ մարդիկ ավելի գերադասում էին ստանալ 1000 դոլար ավելի աշխատավարձ, քան 2000 դոլար բոնուս: Այստեղ բոլորը առավելությունը տվեցին երկարաժամկետ կտրվածքին և ցանկացան աշխատավարձին 1000 դոլար ավելացումը: Այս հետազոտության արդյունքից հետո, Google-ի ղեկավարությունը հայտարարեց, որ յուրաքնաչյուր աշխատակցի աշխատավարձ ավելանալու է 10%-ով: Շատ աշխատակիցներ իրենց էջերում գրել էին, որ դա իրենց կյանքի ամենաերջանիկ օրն էր:Անգամ Google-ի աշխատակցի մահվանից հետո ընկերությունն ընտանիքին վճարում է աշխատավարձի կեսը 10 տարվա ընթացքում, իսկ ինչու 10 և ոչ թե ամբողջությամբ, բայց 5, որովհետև երկարաժամկետ է տրամադրվում գումարը:
Նոր ռազմավարությունը դարձավ իսկական հաղթաթուղթ Google-ի համար՝ երկար արձակուրդ, բարձր աշխատավարձ — ուժեղ մոտիվացիա, նվիրվածություն, մեծ շահույթ: Արդեն 2013 թվականին ըստ Fortune ամսագրի, ընկերությունը դարձավ ամենալավ գործատուն աշխարհում՝ առաջ անցնելով Apple, Facebook, Amazon, Microsoft քառյակից. Microsoft-ը 75-րդն էր, իսկ մնացած երեքն ընդհանրապես չէին մտել այդ ցուցակում: Ընդամենը արձակուրդի ավելացում և ընկերության աշխատակիցների հեռացումը կրճատվեց 50%ով: Բոլոր քննադատները շեշտում էին, որ արձակուրդի ավելացումն ու աշխատավարձի վճարումն ընկերության վրա ծանր է լինելու, բայց տեղի ունեցավ հակառակը՝ այդ քայլը թույլ տվեց ահագին ռեսուրսներ խնայել նորերին գտնելու և ուսուցանելու հետ համեմատ:
Դիտվել է
3868անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...