Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Դեկտեմբեր / 2024 : 15-33

Ինդրա Նուի. աշխարհի ամենաազդեցիկ կին գործարարներից մեկի հաջողության պատմությունը

Ինդրա Նուին համարվում է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը գործարար աշխարհում: Իսկ ո՞վ է նա, ի՞նչ հատկանիշների շնորհիվ է հասել նման բարձունքների:

Ինդրա Նուին ծնվել է Մադրասում 1955 թվականին: Նուին համարձակ էր և երիտասարդ տարիներին զբաղվում էր կրիկետով՝ անդամագրվելով Հնդկաստանի կրիկետի հավաքականում: Այնուհետև նա զբաղվում է երաշխտությամբ և դառնում սոլո կիթարիստ հնդկական ռոք խմբում: Այս ամենի հետ մեկտեղ նա չէր մոռանում ուսման մասին և ընդունվում է Կալկաթայի համալսարանի մենեջմենթի ֆակուլտետը:

Ավարտելով ուսումը` նա անմիջապես աշխատանքի է անցնում Բոմբեյում գտնվող Johnson & Johnson ընկերության մասնաճյուղում որպես բրենդ մենեջեր: Նրա առաջադրանքն էր ավելացնել Stayfree բրենդի վաճառքների ծավալները: Հետագայում Ինդրան պատմում է, որ դա հիանալի փորձ էր, քանի որ Հնդկաստանում անձնական հիգիենայի պարագաներ գովազդելը հավասար է նրան, որ Ռուսաստանում գովազդվի ոչ ալկոհոլային խմիչքներ: 1978 թվականին Ինդրան ընդունվում է Յեյլի համալսարանն ու տեղափոխվում ԱՄՆ:

Որոշ ժամանակ անց նա ընդունվում է աշխատանքի Boston Consulting Group-ում: Նուիի բնավորության ամենակարևորագույն հատկանիշը նա էր, որ պատասխանատվությունն ամբողջությամբ վերցնում էր իր ուսերին ու լուծում առկա խնդիրները: Նրա գործունեությունը հիմնականում ուղղված էր միջազգային նախագծերի իրականացման մեջ, որի արդյունքում 1986 թվականին նրան հրավիրում են Motorola: Այդ տարիներին Motorola-ն իր խոսքն էր ասում աշխարհին և բջջային հեռախոսների շուկայի լիդերն էր: Նուիի ունակությունները միանգամից գրավում են համաշխարհային մենեջմենթի այնպիսի դեմքերի, ինչպիսիք են Ջեք Ուելչը General Electric-ից և Ուեյն Քելլոուին Pepsi-ից: Երկուսի առաջարկն էլ շահավետ էին Ինդրայի համար, սակայն նա ընտրեց Pepsi-ին, քանի որ Քելլոուին ցանկանում էր բացահայտել նրա տաղանդը, իսկ Ուելչը դեռ սպասում էր որոշակի փորձի General Electric-ում, նոր հետո ավելի բարձր պաշտոնի: Ահա Քելլոուի այս արտահայտությունն էլ Ինդրային ստիպում է հեռանալ Motorola-ից: Pepsi-ում ամեն ինչ չէ, որ հարթ էր ընթանում, քանի որ ինչպես պատմում է Ինդրան բանակցություններին ու ժողովներին նա իրեն պահում էր ինչպես խիստ տղամարդ, բայց դրանից հետո վերադառնում էր գրասենյակ, փակում դուռն ու արտասվում: Ահա այսպիսին է աշխարհի ամենաուժեղ կանանցից մեկը:

Սկզբում Նուին կարողանում է Pepsi-ի տնօրեն Ռոջեր Էնրիկոյին համոզել, որ ընկերությունը հրաժարվի իր արագ սննդի ռեստորանային բիզնեսներից և շեշտը դնի առողջ սննդի վրա, քանի որ ռեստորանային բիզնեսի գրավչությունն ուղղակի վերանում է, իսկ մարդիկ ցանկանում են առողջ սնունդ, այնպես որ պետք է մտնել առողջ սննդի ոլորտ: Արդյունքում Pepsi-ն կորցրեց 10 մլրդ դոլար, սակայն ընդամենը 10 տարի հետո այն կրկին հաջողություններ գրանցեց։

2007 թվականին Ինդրան դառնում է Pepsi-ի գլխավոր տնօրեն, որի առաջին տարում եկամուտն ավելանում է 40 տոկոսով, որի աշխատավարձը կազմում էր տարեկան 7.1 մլն դոլար: Նա Chicago Bulls-ի երկրպագու է, ով կարող է ամենակարևոր բանակցության ժամանակ մեկ րոպեով դուրս գալ, ստուգել, թե խաղի հաշիվն ինչպիսին է, նորից ներս մտնել բանակցությունների:

Ինդրայի համառությունն ու աշխատասիրությունը հնարավորոթյուն տվեցին նրան հասենլ այնպիսի հաջողությունների, որոնք ժամանակին շատերի համար կարող էին անհասանելի թվալ։
Դիտվել է 6470անգամ
Վերջին լուրեր