Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Դեկտեմբեր / 2024 : 18-59

Victoria’s Secret բրենդի հաջողության պատմությունը

Լես Վեկսները Victoria’s Secret-ի սեփականատերն է համարվում և որքան էլ որ զարմանալի է, այս բրենդը ստեղծվել է տղամարդու կողմից: Լեսը սիրում է կարդալ, շաբաթական աշխատում է 90 ժամ, խուսափում է հարցազրույցներից և համացանցում հայտնվելուց և համարվում է Forbes-ի Top 100 միլիարդատերերից մեկը: Նրան են պատկանում ոչ միայն Victoria’s Secret-ը, այլև Pink-ը, Express-ը և The Limited-ը: Ծնողներին օգնելու համար երիտասարդը կիսատ է թողնում ուսումն ու օգնում ընտանեկան բիզնեսին, Leslie’s խանութը։ Երբ ծնողներն արձակուրդ են գնում, Լեսին մի հարց է սկսում տանջել՝ ինչն է պատճառը, որ հայրն այդքան շատ է աշխատում, բայց ստանում է քիչ եկամուտ, ինչու՞: Նա վերցնում է ապրանքների չեքերն ու սկսում հաշվել, թե որ ապրանքի համար հայրն ինչքան է ծախսում և դրա դիմաց ինչքան եկամուտ է ստանում: Այս թվերը մի պարզ պատկեր են ցույց տալիս, որ թանկ հագուստները՝ վերարկուներ,բաճկոններ, ավելի շատ եկամուտ պիտի բերեին, բայց ընդհանրապես եկամտաբեր չէին: Վերարկուներն ամիսներով կախված էին մնում կախիչներից:Խանութի եկամտի առյուծի բաժինն ընկնում էր էժան վերնաշապիկներին և տաբատներին: Երբ ծնողները վերադառնում են հանգստից, որդին հրավիրում է նրանց զրույցի և պատմում իր բացահայտումների մասին: Ծնողները, ինչպես ավանդական բոլոր ընտանիքներում, շատ անտարբեր են վերաբերվում նրա ասածին՝ համարելով, որ առանց փորձ տղան չի կարող նման բացահայտումներ անել հագուստի բիզնեսի մասին: Լեսը հորն ասում է, որ ձերբազատվիր վերարկուներից ու բաճկոններից և դրա փոխարեն գնի տաբատ ու վերնաշապիկ: Սակայն հայրը հրահանգում է նրան գնալ և գտնել նոր աշխատանք։
Հորաքրոջից պարտքով 5000 դոլար վերցնելով և 1963 թվականին բացելով խանութը, նա սկսում է մրցակցել հոր դեմ: Սակայն, որոշ ժամանակ անց, վաճառելով ոչ մի հագուստ, Լեսն արդեն նոր վարձատուներին պարտք է մնում 1 մլն. դոլար: Առաջին տարում Լեսը վերջապես աշխատում է 20.000 դոլար, ինչը կրկնակի ավելին էր, քան հոր եկամուտը: Նրա բիզնեսի գաղտնիքն այն էր, որ տեսականին սահմանափակ էր, այսինքն ընդամենը տաբատ ու շապիկներ: Այս գաղափարն այդ տարիներին նորարարություն էր, քանի որ բոլորն էլ կենտրոնացված էին մեծ տեսականու վրա: ժ 1977 թվականին Ռեյմոնդը ստեղծում է Victoria’s Secret բրենդը, որի գլխավոր հատկանիշներն էին բարձր որակը, սպասարկումը, մեծ տեսականին և բարեհամբույր միջավայրը: Բայց որքան էլ որ զարմանալի է, Ռոյն իր խանութները չանվանեց կնոջ անունով, այլ Անգլիայի թագուհու՝ Վիկտորիայի անունով, այն պատճառով, որ այս կինն էր հայտնի դարձրել հարսանյաց սպիտակ զգեստները: Առաջին խանութն իսկապես գրավիչ էր, յուրաքանչյուր տղամարդ այցելու իրենց հարմարավետ էր զգում, անգամ այն պարագայում, որ ոչինչ չէր հասկանում:Նա սկսում է զրոյից ուսումնասիրել բիզնեսը և այն տարածելու համար գիշեր-ցերեկ մտածում էր, թե ինչ մեթոդ կիրառել, որ ԶԼՄ-ները թնդացնեին Victoria’s Secret-ի անունը ու այն էլ քիչ ծախսերով: Արդյունքում Լեսը գտնում է մի լուծում՝ կազմակերպել Victoria’s Secret շոու, որտեղ հայտնի մոդելները կցուցադրեն կանացի ներքնազգեստ, ինչպես նորաձևության փառատոններում: Գաղափարը շատերին անհեթեթ էր թվում, սակայն համառ գործարարը որոշում է փորձել:Ըստ նրա ոչ թե Victoria’s Secret-ը պետք է ԶԼՄ-ներին վճարեր, այլ ԶԼՄ-ները պետք է նրան վճարեին շոուն լուսաբանելու համար: Եվ այդպես էլ լինում է։ CBS-ն Victoria’s Secret-ին վճարում է տարեկան 1 մլն դոլար այն բանի համար, որ հեռուստատեսությամբ ցույց տա հայտնի շոուն: Այս շոուն, որտեղ ցուցադրվում են կանացի ներքնազգեստները, ավելի մեծ աուդիտորիա է գրավում, քան մնացած Ֆեշն միջոցառումները միասին վերցված: Հաշվի առեք այն հանգամանքը, թե մասնակից մոդելները, կամ այլ կերպ ասած՝ հրեշտակները, ինչքան ֆանատներ ունեն սոց. ցանցերում և ինչքան են տարածվում նրանց նկարները: Լեսը կարողացավ հասնել այն բանին, որ յուրաքանչյուր շոու ուղեկցվում է մեծ աղմուկով և ապահովում միլիոնավոր դոլարների եկամուտ:
Դիտվել է 828անգամ
Վերջին լուրեր