30 / Դեկտեմբեր / 2024 : 13-04
                
                    
                        Սերգեյ Փարաջանովի 100-ամյակն ու «Ավետարան ըստ Փարաջանովի» ֆիլմը
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Սերգեյ Փարաջանովը՝ կինոյի հանճարեղ վարպետը, իր արվեստով գերազանցել է ժամանակի սահմաններն ու մշակութային տարանջատումները: Փարաջանովին ճանաչելու և հասկանալու համար բավարար չէ միայն ուսումնասիրել նրա ֆիլմերը, նկարներն ու կոլաժները: Իրական բացահայտման ճանապարհը նաև այն ֆիլմերն են, որոնք վերլուծում ու նորովի ներկայացնում են նրա կյանքն ու ստեղծագործությունը։ Այս տարի՝ Փարաջանովի 100-ամյակի առթիվ, ներկայացվեցին մի շարք նախագծեր, որոնց շարքում կարող եմ  առանձնացնել Վիվյեն Բաստաջյանի՝ «Ավետարան ըստ Փարաջանովի» ֆիլմը։
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                    
                    
                         
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Ֆիլմի ռեժիսորն ու մտահղացման հեղինակը Վիվյեն Բաստաջյանն է, իսկ սցենարի հեղինակները՝ Վիվյեն Բաստաջյանն ու Աստղիկ Սիմոնյանը։ Այս նախագիծը չի սահմանափակվում Փարաջանովի մասին կենսագրական փաստերի շարադրանքով։ Այն կինոգեղարվեստական մի փորձ է՝ բացահայտելու Փարաջանովին մարդու, ստեղծագործողի և ամենակարևորը՝ ցույց է տալիս, թե ինչու է Փարաջանովը համամարդկային։ Ֆիլմը առանձնանում է իր նորարար ռեժիսորական մոտեցումներով և հոգեբանական խորությամբ, ինչը այն եզակի է դարձնում։
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                    
                    
                         «Ավետարան ըստ Փարաջանովի» ֆիլմը յուրօրինակ ճանապարհորդություն գլխավոր հերոսի՝  «Ոգու» միջոցով։ Այս կերպարը մարմնավորում է հենց ինքը՝ Վիվյեն Բաստաջյանը, խորհրդանշական կերպար է, ով հայտնվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ իբրև հետազոտող ու հայտնագործող։ Այս շրջագայությունը, որ կարծես մի անտեսանելի դռնից բացված լինի, հերոսին տանում է դեպի կոլաժների ու պատկերների մի յուրօրինակ , միստիկ աշխարհ։ Ճամփորդության ընթացքում թե’ ինֆորմացիոն, թե’ այլաբանական շեշտադրումներ են լինում Փարաջանովի մասին, ինչը էլ ավելի է խորհրդավոր դարձնում ֆիլմը։  Ֆիլմի ընթացքում մենք հասկանում ենք, թե  ինչով է Փարաջանովի արվեստը վերածվում համամարդկային ժառանգության։ Այս ֆիլմը հիշեցնում է, որ Փարաջանովի արվեստը ապրում է ոչ միայն թանգարաններում կամ էկրաններին, այլև ամեն անգամ, երբ մենք մոտենում ենք նրա ստեղծագործություններին՝ նոր հարցերով և նոր հայտնագործություններով։
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        «Ավետարան ըստ Փարաջանովի» ֆիլմը յուրօրինակ ճանապարհորդություն գլխավոր հերոսի՝  «Ոգու» միջոցով։ Այս կերպարը մարմնավորում է հենց ինքը՝ Վիվյեն Բաստաջյանը, խորհրդանշական կերպար է, ով հայտնվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ իբրև հետազոտող ու հայտնագործող։ Այս շրջագայությունը, որ կարծես մի անտեսանելի դռնից բացված լինի, հերոսին տանում է դեպի կոլաժների ու պատկերների մի յուրօրինակ , միստիկ աշխարհ։ Ճամփորդության ընթացքում թե’ ինֆորմացիոն, թե’ այլաբանական շեշտադրումներ են լինում Փարաջանովի մասին, ինչը էլ ավելի է խորհրդավոր դարձնում ֆիլմը։  Ֆիլմի ընթացքում մենք հասկանում ենք, թե  ինչով է Փարաջանովի արվեստը վերածվում համամարդկային ժառանգության։ Այս ֆիլմը հիշեցնում է, որ Փարաջանովի արվեստը ապրում է ոչ միայն թանգարաններում կամ էկրաններին, այլև ամեն անգամ, երբ մենք մոտենում ենք նրա ստեղծագործություններին՝ նոր հարցերով և նոր հայտնագործություններով։Հեղինակ՝ Դիանա Դեմիրճյան
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                    
                    
                         
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                    
                    
                         
                    
                    
                    
                        
                        
                    
                
            
                    Դիտվել է
                    10620անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                20 / Փետրվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
                            
                                17 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ  հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
                            
                                29 / Մարտ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
                            
                                04 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
                            
                                02 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
                            
                                04 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ  նախագիծը ներկայացնում է Կոմիտասի  Առնեմ էրթամ իմ յարը  հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: 
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
                            
                                23 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։ 
Այ...
                            
                                23 / Հունվար / 2020
                                
                        
                    
                Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...
                            

 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            