Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մայիս / 2020 : 10-21

Բժիշկ Նուբար Ջանոյանի աճյունասափորի թաղման արարողությունը

Բժիշկ Նուբար Ջանոյանի աճյունասափորի հանձման արարողությունը Լոս Անջելեսում․


<<Հիմա, երբ օվկիանոսը Դու ես արդեն․․․>>
In Reverence: Dr. Noobar Janoian


․․․ Հիմա, երբ օվկիանոսը Դու ես արդեն, ես ծովահարս եմ , սովորական ծովահարս, երկկենցաղ կին․․․


Ուզում եմ սպասել մինչև ամբողջ օվկիանոսը ներծծվի քո մահվամբ ու քո ներկայությամբ․․․


Ինչպես հատակում ապրող էակ, ուզում եմ պառկել ու կրծքիս վրա զգալ քեզանով նորոգված մեգատոնների ծանրությունը, ուզում եմ թույլ տալ, որպեսզի այն ճնշի, ձևափոխի, փշրի, տափակեցնի մարմինս, ուզում եմ դառնալ ծակոտկեն։


Ուժեղ հոգիները դիմադրում են՝ ասում ես, բայց ես ուժեղ հոգի չեմ, սե՛ր, ես ընդամենը ծովահարս եմ․․․


․․․ Ահա օվկիանոսը, ահա արևը, որ դեռ չի հասցրել զտել իր լույսը․․․


Ահա նստարանը, ավազը, ճայերը, ամեն բան իր տեղում է, բացի Քեզանից․․․ /հատված/
Սոնա ՎԱՆ

Դիտվել է 34039անգամ
Վերջին լուրեր