Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հունվար / 2025 : 14-48

Հարավային Կորեայի Տնտեսական Հրաշքը. Աղքատությունից դեպի Գերհզորություն

40 տարվա ընթացքում Հարավային Կորեան, որ ժամանակին համարվում էր աղքատ և առանց բնական ռեսուրսների երկիր, վերածվեց աշխարհի ամենահզոր տնտեսություններից մեկի։ Այս երկրում երբեք չեն եղել հանքեր կամ այլ հարուստ ռեսուրսներ, սակայն աշխատասիրությունն ու նպատակասլացությունը կարողացան անհավանական արդյունքներ ապահովել։ Այս հաջողության հիմքում ընկած էին ճիշտ պլանավորումը, կրթության նկատմամբ առաջնահերթությունը և խելամիտ կառավարումը։

1945-ից հետո, երբ Կորեան բաժանվեց երկու մասի՝ հյուսիսն ու հարավը, հարավային մասը զարգացավ, իսկ հյուսիսը հետընթաց ապրեց։ Հյուսիսը արդյունաբերական էր, իսկ հարավը՝ գյուղատնտեսական, սակայն ժամանակի ընթացքում Հարավային Կորեան զարգացավ՝ անցնելով տնտեսական վերելքի ճանապարհը։ Այս վերելքի կարևոր գործոններից մեկը ամերիկյան աջակցությունն էր։ ԱՄՆ-ը Հարավային Կորեային տրամադրեց 12.7 միլիարդ դոլար՝ նպաստելով ենթակառուցվածքների և տնտեսության զարգացմանը։ Այս գումարները լիովին ծառայեցին երկրի վերելքին՝ խուսափելով կոռուպցիայից։

Գեներալ Պակ Չոն Հինի իշխանության օրոք ներդրվեցին հնգամյա զարգացման պլաններ, որոնք նպաստեցին տարբեր ոլորտների զարգացմանը։ Սկզբում շեշտը դրվեց էներգետիկայի, գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության վրա, իսկ հետո անցան ծանր արդյունաբերությանը։ Օտարերկրյա ներդրումներն ու էժան աշխատուժը դարձան երկրի տնտեսական մոդելի հիմքը։ Կորեան ներմուծում էր հումք, արտադրում պատրաստի ապրանքներ և արտահանում դրանք՝ ապահովելով եկամուտ և աշխատատեղեր։

Կորեական հայտնի ընկերությունները, ինչպիսիք են Samsung-ը, Hyundai-ն, LG-ն, մեծ դեր խաղացին տնտեսության հզորացման գործում։ Պետությունը խրախուսում էր այս ընկերությունների զարգացումը՝ տրամադրելով վարկեր և աջակցություն։ Սակայն Կորեայի հաջողության իրական գաղտնիքը աշխատասիրությունն էր։ Ժողովուրդը պատրաստ էր աշխատել երկար ժամեր՝ նվազագույն վարձատրության դիմաց, միայն թե նպաստեին երկրի զարգացմանը։

Հետաքրքիր փաստեր Հարավային Կորեայից՝
1.Կորեացիները աշխարհում ամենաշատն են աշխատում՝ տարեկան 2357 ժամ։
2.Սուրճի բիզնեսը երկրում ամենաշահավետն է, և սուրճը՝ ամենասիրված ըմպելիքը։
3.Արձակուրդը հազվադեպ երևույթ է, քանի որ աշխատանքը մեծ նշանակություն ունի։
4.Կրթությունը գերագույն արժեք է. դասախոսին կարող է հեռացնել միայն երկրի նախագահը։
5.Բոլոր տղամարդիկ պարտադիր ծառայում են բանակում, ինչը ազգային պատվի մաս է։

Հարավային Կորեան ապացուցեց, որ անգամ սահմանափակ ռեսուրսներով հնարավոր է հասնել մեծ հաջողությունների՝ ճիշտ կառավարման, համառության և ազգի միասնականության շնորհիվ։
Դիտվել է 1647անգամ
Վերջին լուրեր