23 / Հունվար / 2025 : 18-00
Աշխարհահռչակ Nokia-ի հաջողության պատմությունը․ Յորմա Օլլիլա
Մի աշնանային առավոտ շրջադարձային եղավ աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի՝ Nokia-ի համար: Այդ օրը բանկերից մեկում հանդիպում էին Nokia-ի անցյալն ու ապագան: Citibank-ն ու Nokia ընկերությունը համագործակցում էին իրար հետ, քանի որ ընկերության հաշիվները գտնվում էին այդ բանկում: Nokia-ի հետ աշխատում էր Citibank-ի երիտասարդ մենեջեր Յորմա Օլլիլան: Իսկ Nokia-ի գլխավոր տնօրենն էր Կարի Կաիրամոն, ում մասին ասում էին, որ շատ խարիզմատիկ լիդեր էր: Օրինակ, նա բողոքի ցույցի էր դուրս ելել այն բանի համար, որ թույլ տան ընկերության ապրանքներն արտահանել ինչպես ԱՄՆ, այնպես էլ ԽՍՀՄ: Նրա այդ քայլից, գործարանից դուրս են գալիս Nokia-ի բոլոր աշխատակիցները ու կառավարությունը ստիպված թողնում է արտահանել ապրանքները նաև Սովետական Միություն:Կաիրամոն պետք է հեռանար ընկերությունից և նրան դուր էր գալիս Օլլիլայի պրոֆեսիոնալիզմը, սկսնակ բանկիր, ով սիրում էր դիմել ռիսկի: Հարվավոր էր հետնորդ գտնել, որն էլ եղավ:
Ինչպես հաջողվեց Կաիրոմոյին համոզել Օլլիլային, անհայտ է, սակայն սկսնակ բանկիրը միանգամից դառնում է Nokia-ի փոխնախագահ, բջջային հեռախոսների բաժանմունքի ղեկավար, ով վերահսկում էր ողջ ֆինանսական միջոցները: Հիմա ներկայացնեմ մինչև այս պահը, թե ինչ ընկերություն էր Nokia-ն, և ինչ պատահեց, որ նա դարձավ բջջային շուկայի արքան, չնայած այս պահի դրությամբ կարելի է ասել կոտրված թագով, քանի որ Apple-ն արդեն վաղուց այդ շուկայի առաջատարն է, սակայն շատ հետաքրքիր է, թե ինչպես Nokia-ն դարձավ շուկայի լիդերը, ի՞նչ քայլերի շնորհիվ: Nokia ընկերության պատմությունը սկսվում է 1865 թվականից, երբ ֆին ինժեներ Ֆրեդերիկ Իդեստամը Նոկիա գետի մոտ կառուցում է իր փայտամշակման գործարանը: Հենց այս գետի անունով էլ գործարանն անվանում է Nokia: Nokia-ն սկսեց զբաղվել թղթի արտադրությամբ, որի պահանջարկը գնալով մեծանում էր զարգացած երկրներում: Շուտով այս ընկերության կողքին հայտնվում են նաև ռետինե ապրանքներ արտադրող Finnish Rubber Works-ը և հեռախոսալարեր արտադրող Finnish Cable Works-ը: Այս երեք ընկերությունների ղեկավարները կարողանում են համաձայնության գալ, միավորվել, որի արդյունքում ծնվում է Nokia Corporation-ը: 1930-ականներին Nokia բազմապրոֆիլ ընկերություն էր, որի հենց այդ վիճակը թույլ տվեց դիմանալ ճգնաժամներին, քանի որ նա ուներ մի քանի բիզնես ուղղություններ:
Nokia-ն արտադրում էր ամեն ինչ, այն առկա էր բազմաթիվ բիզնեսներում, սակայն ամեն ինչ փոխում է մի թեթև իրադարձություն: Ամեն ինչ սկսվում է 1988 թվականից, երբ ընկերությունը գնում է Ericsson ընկերության տվյալների բազայով զբաղվող բաժինը, որից հետո Nokia-ն դառնում է տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ընկերություններից մեկը: 1989 թվականին բոլոր բջջային հեռախոսները շատ ծանր էին, իսկ Nokia-ն առաջինը գիտակցեց, որ լավ վաճառքի համար հարկավոր է տարբերվել, այսինքն, եթե բոլորը ծանր են արտադրում, ապա կարելի է թողարկել փոքր ինչ թեթև հեռախոսներ: Այս քայլը թույլ է տալիս ահագին շուկայի մաս գրավել: Ընկերության ղեկավարությունը կամաց-կամաց սկսեց ուշադրության կենտրոնում պահել այս ոլորտը:Մինչև Օլլիլայի՝ Nokia գալը, նա զբաղվում էր հեռուստացույցի, արբանյակյային սարքավորումների, մեքենաների անվադողերի, թղթի, ռետինե սարքերի ու խողովակների արտադրությամբ: Որքան էլ որ զարմանալի էր, բջջային հեռախոսները զբաղեցնում էին ընկերության բիզնեսի 20% մասնաբաժինը: Ոչ ոք չէր էլ պատկերացնի, որ մի մարդ կարող է փակել բոլոր արտադրական բաժիններն ու կենտրոնանալ մեկ ոլորտի վրա: Բայց այդպես եղավ ու Օլլիլան դարձավ իսկապես թոփ-մենեջմենթի լավագույն օրինակներից մեկը, սակայն նրա թույլ տված սխալներին դեռ կանդրադառնամ: Հենց Օլլիլայի հրամանով է, որ Nokia-ն որոշում էր փակել բոլոր ուղղվածությունները, բացի բջջային հեռախոսներից:
Օլլիլան այն մարդն էր, ով դարձավ Nokia-ի հաջողության հիմքը։
1992 թվականին Օլլիլան դառնում է Nokia-ի գլխավոր տնօրենը, ով փակում է բոլոր բաժինները, բացի բջջային հեռախոսներից: Ցնցվում է ֆիննական ամենամեծ ընկերությունը, որտեղ լուրջ փոփոխություններ էին տեղի ունենում: Իսկապես լուրջ խարիզմա, ինքնավստահություն և հավատ էր պետք այս քայլի համար: Բայց Օլլիլան հավատում էր բջջային հեռախոսների ուժին, այնպես որ ամեն ինչ սկսվում է:Առաջին քայլը, որ նա կատարեց, դա այն էր, որ անիմաստ ոչ մի աշխատակից չպիտի լիներ, բոլորը պետք է իմանային իրենց հստակ ֆունկցիաները և սկսվեցին զանգվածային հեռացումներ:
Երկրորդ քայլը, որ եղավ, դա պատիժն էր, այսինքն յուրաքանչյուր սխալ ունենում էր պատիժ, իսկ ճիշտ քայլերն ու որոշումները պարգևատրվում էին, որոնք կամ մեծ ֆինանսական օգնություն էր, կամ այլ սոցիալական բնույքի քայլ, օրինակ՝ ընտանիքով ճամփորդություն:
Երրորդ քայլը, աշխատանքի ընդունել միայն նրանց, ովքեր պիտի լինեին բաց, և ունենային բարձր որակավորում: Այստեղ պահանջվում էր միայն լուրջ մասնագետ, ով ուներ հսկայական փորձ և կարող էր համապատասխանել շուկայի պահանջներին՝ անընդհատ կատարելագործում:1992 թվականին Օլլիլան գումարում է ժողով, որտեղ ասում է.<<1999-ին մենք պետք է վաճառած լինենք 50 մլն բջջային հեռախոս, դա մեր տեսլականն է : 1999 թվականին Nokia-ն արդեն վաճառել էր 250 մլն հեռախոս:
Դիտվել է
1562անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...