07 / Ապրիլ / 2025 : 18-48
Forbes-ի՝ 2025 թվականի ամենահարուստ մարդկանց ցանկում ընդգրկված հայ միլիարդատերերը

1. Ռուբեն Վարդանյան
Կարողությունը - $1.2 միլիարդ
Դիրքը Forbes-ի ցանկում - 2623-րդ
Ռուբեն Վարդանյանը հայտնի է որպես ռուսական ֆոնդային բորսայի հիմնադիրներից մեկը։ 1990-ականների սկզբին նա հիմնել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերությունը, որը 2013 թվականին վաճառել է «Սբերբանկ»-ին՝ 1.4 միլիարդ դոլարով։ 2021 թվականին Վարդանյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Հայաստան։ 2022 թվականի նոյեմբերին նա նշանակվել է Արցախի պետական նախարար, սակայն 2023 թվականի սեպտեմբերից գերեվարված է Ադրբեջանի կողմից։
2. Նուբար Աֆեյան
Կարողությունը - $1.2 միլիարդ
Դիրքը Forbes-ի ցանկում - 2623-րդ
Բեյրութում ծնված Նուբար Աֆեյանը «Moderna» բիոտեխնոլոգիական ընկերության նախագահն ու համահիմնադիրն է։ «Moderna»-ն հայտնի է իր Covid-19 պատվաստանյութով, որը 2020 թվականին հաստատվել է ԱՄՆ-ի սննդի և դեղերի անվտանգության տեսչության կողմից։ Աֆեյանը իր կարիերայի ընթացքում մասնակցել է ավելի քան 70 առողջապահական և կենսաբանական ընկերությունների հիմնադրմանը։
3. Արտյոմ Խաչատրյան
Կարողությունը - $1.6 միլիարդ
Դիրքը Forbes-ի ցանկում - 2110-րդ
Արտյոմ Խաչատրյանը 2007 թվականին Սերգեյ Լոմակինի հետ համատեղ հիմնադրել է ռուսաստանյան «Fix Price» զեղչային ռիթեյլերը, որը բացել է ավելի քան 4000 խանութ Ռուսաստանում և այլ երկրներում։ 2023 թվականի դեկտեմբերին Խաչատրյանը վաճառել է «Fix Price»-ի իր ամբողջ բաժնեմասը և հեռացել ընկերության խորհրդից՝ ընտանեկան խնդիրների պատճառով։
4. Քիմ Քարդաշյան
Կարողությունը - $1.7 միլիարդ
Դիրքը Forbes-ի ցանկում - 2019-րդ
Քիմ Քարդաշյանի կարողության մեծ մասը գալիս է «Skims» ընկերությունից, որը գնահատվում է 4 միլիարդ դոլար։ 2020 թվականին նա վաճառել է իր «KKW Beauty» ընկերության 20%-ը «Coty» ընկերությանը 200 միլիոն դոլարով։ 2022 թվականի հունիսին Քարդաշյանը ներկայացրել է «SKKN By Kim» մաշկի խնամքի բարձրակարգ հավաքածուն։
5. Անդրեյ Անդրեև
Կարողությունը - $2.1 միլիարդ
Դիրքը Forbes-ի ցանկում - 1688-րդ
Անդրեյ Անդրեևը ստեղծել է մի շարք առցանց ծանոթությունների կայքեր և հավելվածներ, ներառյալ «Badoo» և «Bumble»։ 2019 թվականին նա վաճառել է «Bumble»-ի և «Badoo»-ի իր բաժնետոմսերը «Blackstone Group»-ին, որը կայքերը գնահատել է 3 միլիարդ դոլար։
6. Սամվել Կարապետյան
Կարողությունը - $3.2 միլիարդ
Դիրքը Forbes-ի ցանկում - 1141-րդ
Սամվել Կարապետյանը «Տաշիր հոլդինգ»-ի սեփականատերն է, որի արժեքը կազմում է 2.8 միլիարդ դոլար։ Նա ծնվել է Հայաստանում, սակայն 1990-ականներին տեղափոխվել է Ռուսաստան։ «Տաշիր»-ը երկարամյա համագործակցում է «Գազպրոմ»-ի հետ և ունի պետական պայմանագրեր Մոսկվայի կենտրոնական փողոցները լուսավորելու համար։
7. Էդուարդո Էռնեկյան
Կարողությունը - $3.4 միլիարդ
Դիրքը Forbes-ի ցանկում - 1072-րդ
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը իր «Corporacion America» ընկերության միջոցով տնօրինում է ավելի քան 53 օդանավակայաններ ամբողջ աշխարհում, ներառյալ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը։ Նա նաև Հայաստանում ունի այլ ակտիվներ, ինչպես Կոնվերս Բանկը և Հայփոստը։
8. Ալբերտ Ավդոլյան
Կարողությունը - $5 միլիարդ
Դիրքը Forbes-ի ցանկում - 717-րդ
Ալբերտ Ավդոլյանին պատկանում են Հեռավոր Արևելքի և Սիբիրի ածխի և գազի արդյունահանման մի շարք ընկերություններ։ 2022 թվականին նա սկսել է մասնավոր երկաթուղու կառուցումը Յակուտիայում՝ ածխի հանքավայրերից մինչև Օխոտսկի ծովի ապագա նավահանգիստը, որի երկարությունը մոտ 500 կիլոմետր է։
Դիտվել է
18301անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...