Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մայիս / 2025 : 13-45

Իլոն Մասկը հեռանում է պետական պաշտոնից՝ քննադատելով Թրամփի նոր բյուջեն

Ամերիկացի միլիարդատեր և գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ ավարտում է իր պաշտոնավարումը ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնում՝ միաժամանակ կտրուկ քննադատելով նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած նոր բյուջետային օրինագիծը։

Մայիսի 29-ին, Մասկը իր սեփական հարթակում՝ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter), հայտնել է իր հրաժարականի մասին՝ նշելով, որ իր՝ որպես հատուկ պետական ծառայողի մանդատն ավարտվում է։ Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ «անարդյունավետ ծախսերը կրճատելու հնարավորության» համար, սակայն չի թաքցրել իր դժգոհությունը նոր բյուջեի նախագծից։

Նրա հրաժարականը հետևել է CBS-ին տված հարցազրույցին, որտեղ Մասկը խիստ քննադատել է Թրամփի ֆինանսական քաղաքականությունը՝ նշելով, որ առաջարկվող օրինագիծը ոչ թե կօգնի տնտեսել, այլ կնպաստի դեֆիցիտի աճին և կխոչընդոտի DOGE-ի առաքելությանը։ Նա օրինագիծը որակել է որպես «մեծ ծախսերի մասին օրենք»։

Թրամփի ներկայացրած փաթեթը նախատեսում է տրիլիոնավոր դոլարների հարկերի կրճատում, զուգահեռ՝ զինված ուժերի և ազգային անվտանգության ծախսերի զգալի աճ։ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը հաշվարկել է, որ այս բյուջեն կավելացնի դեֆիցիտը 3.8 տրիլիոն դոլարով։

Իր պաշտոնավարման ընթացքում Մասկը սկսել էր պետական համակարգի խոշորագույն վերափոխումներից մեկը՝ հազարավոր պետական ծառայողների կրճատմամբ և բազմաթիվ ծրագրերի փակումով։ Նրա նպատակն էր պետական ծախսերը նվազեցնել 2 տրիլիոնից մինչև 1 տրիլիոն դոլար, սակայն արդյունքում հաջողվել է խնայել մոտ 150 միլիարդ դոլար։ Մեկնաբանելով իր գործունեությունը, Մասկը հավելել է, որ բյուրոկրատիան ԱՄՆ-ում շատ ավելի խորն է, քան նա նախապես պատկերացնում էր, ինչը լրջորեն խոչընդոտել է կառույցի արդյունավետությանը։
Դիտվել է 4091անգամ
Վերջին լուրեր