Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հունիս / 2025 : 19-57

Երբ գաղափարը չի գործում. Path.com-ի պատմությունը

2010 թվականին Դեյվ Մորինն ու իր գործընկերը մեկնարկեցին իրենց բիզնես նախագիծը՝ ստեղծելով Path.com-ը՝ մոբայլ սարքերի համար նախատեսված սոցիալական ցանց։ Նախագիծը գործարկվեց նոյեմբերին, սակայն առաջին արձագանքները խառը էին՝ թե՛ դրական, թե՛ բացասական։

Մորինը պատմում է, որ իրենք մեծ ոգևորությամբ էին աշխատում պրոդուկտի վրա, սակայն բախվեցին մի շարք դժվարությունների։ Օգտատերերի թիվը սպասվածից քիչ էր՝ ամսական մի քանի հարյուր հազար այցելություն, որոնցից ակտիվ օգտատերերը ընդամենը 10,000 էին։ Սա հիասթափեցնող էր թե՛ թիմի, թե՛ ներդրողների համար։ Նրանց մոտեցումը՝ կենտրոնանալ միայն մոբայլ սարքերի վրա և չստեղծել վեբ տարբերակ, սկզբում չարդարացրեց սպասումները։ Թիմը սկսեց կասկածել իրենց ընտրած ուղու վրա, իսկ արտաքին կարծիքները միայն խորացնում էին այդ կասկածները։

Սակայն 2011 թվականի ամռանը Մորինն ու իր գործընկեր Դասթին Միրոն ներկայացրին դիզայնի փոփոխության և սոց. ցանցի պարզեցման նոր ծրագիր։ Բաժնետերերը հավանություն տվեցին, և շուտով թողարկվեց Path-ի երկրորդ տարբերակը։ Արդյունքում՝ օգտատերերի թիվը մեկ ամսվա ընթացքում աճեց 30,000-ից մինչև 300,000։

Այսօր արդեն մոտ 5 միլիոն մարդ օգտագործում է Path-ը՝ կիսելով իրենց կյանքը ընկերների և հարազատների հետ։
Դիտվել է 1228անգամ
Վերջին լուրեր