Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2025 : 16-28

Ինչպե՞ս արդյունավետ ներկայացնել բիզնեսը ցուցահանդեսներում և էքսպոներում

Ցուցահանդեսներն ու էքսպոները Հայաստանում բիզնեսի ներկայացման ամենատարածված հարթակներից են։ Սակայն միայն մասնակցելը բավարար չէ՝ անհրաժեշտ է լավ պատրաստվածություն, ճիշտ ռազմավարություն և ակտիվ մասնակցություն՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։

Մասնակցության գնահատում՝

1․ Ուսումնասիրել այցելուների սոցիալական շերտը, տարիքը, ոլորտն ու եկամուտները։
2․ Գիտակցել, թե ովքեր են մյուս մասնակիցները և նրանց հեղինակությունը։
3․ Ուշադրություն դարձնել պաշտոնական հյուրերի, լրագրողների ներկայությանը։
4․ Վերլուծել կազմակերպիչների նախորդ փորձն ու միջոցառումների հաջողությունը։

էֆեկտիվ մասնակցության գործիքներ՝

1․ Այցեքարտը դարձնել արժեքավոր՝ զեղչ կամ առաջարկով։
2․ B2B համար պատրաստել մարկետինգ քիթ՝ ընկերության ուժեղ կողմերով։
3․ Առաջարկել անվճար նմուշներ կամ փորձարկումներ։
4․ Տարածել ֆլայերներ, բուկլետներ, օգտագործել վիդեո և երաժշտություն։
5․ Առաջարկել սահմանափակ ժամանակով զեղչեր, նվեր քարտեր, խաղեր կամ մրցույթներ։
6․ Ունենալ ակտիվ թիմ՝ տաղավարում և տարածքում աշխատող։


Միջանձնային գործոններ՝

1․ Պատրաստել վաճառքի սքրիփթ՝ վստահ և արդյունավետ շփման համար։
2․ Խնամել վաճառողների արտաքին տեսքն ու խոսելաոճը։
3․ Ընտրել թիմ անդամներին ըստ թիրախային լսարանի։

Հետագայում կապի պահպանում՝

1․ Հավաքել կոնտակտային տվյալներ հետագա համագործակցության համար։
2․ Եթե էքսպոն արդյունավետ է, նշանակել վաճառքի մենեջեր, որը կզբաղվի ցուցահանդեսներով։Ցուցահանդեսը կարող է դառնալ ոչ միայն վաճառքի, այլ նաև մարքեթինգային հարթակ, նոր կապերի ու շուկաների բացման հնարավորություն, եթե պատրաստ եք դրա համար։
Դիտվել է 979անգամ
Վերջին լուրեր