Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հունիս / 2025 : 14-43

Ինչպե՞ս խթանել աշխատակիցների ժամանակին ներկայանալը աշխատանքի

Ի՞նչ անել, որ աշխատակիցները հաճույքով և ժամանակին՝ առանց ուշանալու, ժամանեն աշխատանքի։ Հայաստանում դա հաճախ լուծվում է պատժամիջոցներով՝ բացատրական, տուգանք, աշխատանքից հեռացում։ Բայց պատժելու փոխարեն կարելի է փորձել խրախուսել։ Օրինակ՝ Boeing ընկերությունում ամեն առավոտ աշխատանքի ժամանակին եկող աշխատակիցներին տալիս են լոտոյի կտրոն։ Որքան հաճախ է մարդը ժամանակին գալիս՝ այնքան ավելի շատ կտրոն է հավաքում։

Ամսվա վերջում այդ կտրոններով անցկացվում է նվերների խաղարկություն, որտեղ հիմնականում խաղարկվում է կենցաղային տեխնիկա։ Արդյունքում՝ ուշացումները կրճատվել են 70%-ով։

Ինչու՞ չփորձել նման մոտեցում նաև այստեղ։ Պատժել փոխարեն կարելի է մրցույթներով, խրախուսումներով ու թիմային մոտիվացիայով ձևավորել այն միջավայրը, որտեղ աշխատանքի գալը պարտավորություն չէ, այլ բնական ու գնահատված քայլ։
Դիտվել է 3122անգամ
Վերջին լուրեր