Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հունիս / 2025 : 14-04

Ինչպե՞ս օգտագործել քարտեզները որպես մարկետինգային արդյունավետ գործիք

Մարկետինգի ուժը զգալիորեն մեծանում է, երբ այն լուծում է մարդկանց առօրյա խնդիրները։ Դրանով է պայմանավորված քարտեզների՝ որպես մարկետինգային գործիքի արդյունավետությունը, հատկապես զբոսաշրջության ոլորտում։

✔ Օգտակար են հաճախորդի համար — զբոսաշրջիկը քարտեզը պահում է իր հետ՝ պարբերաբար դիտելով այն։
✔ Բարձրացնում են ճանաչելիությունը — Ձեր բրենդը դառնում է ֆիզիկապես ներկայում զբոսաշրջիկի միջավայրում։
✔ Երկարաժամկետ ազդեցություն — քարտեզը հաճախ պահվում է որպես հիշողություն, վերանայվում է նույնիսկ ճամփորդությունից հետո։

Ո՞ր բիզնեսների համար է սա հատկապես օգտակար։
Ինչ պետք է հաշվի առնել՝ նախքան քարտեզ տպագրելը։

Քարտեզները, հատկապես քաղաքային կամ տեսարժան վայրերի, լայնորեն կիրառվում են զբոսաշրջիկների կողմից՝ որպես տեղաշարժի և պլանավորման միջոց։ Այս փաստը կարելի է վերածել շուկայավարման հնարավորության՝ քարտեզների վրա խելամիտ և անուղղակի ձևով տեղադրելով Ձեր բիզնեսի մասին տեղեկություն, հասցեներ կամ առաջարկներ։ Քարտեզային մարքետինգի հիմնական առավելությունները՝

1․ Թանգարաններ, ցուցասրահներ
2․ Ռեստորաններ, սրճարաններ
3․ Հյուրանոցներ, հյուրատներ
4․ Մեքենաների վարձույթ
5․ Ներքին տուրիզմի ծառայություններ
6․ Գիդերի, տուրիստական գործակալությունների ծառայություններ
7․ Ակումբներ, գինու արտադրամասեր, կուլտուրական կենտրոններ

Տարածման ուղիները

1․ Համագործակցել հյուրանոցների, տաքսի ծառայությունների, տուրիստական գործակալությունների հետ։
2․ Քարտեզը թող նրանց միջոցով հասնի վերջնական օգտատիրոջը։
3 Տարբերվելու անհրաժեշտությունը Ուսումնասիրել շուկայում առկա քարտեզները։
4․ Ձեր տարբերակն անպայման պետք է լինի ավելի պարզ, տեսողականորեն գրավիչ, թարմացված, և առաջարկի որևէ հավելյալ արժեք։
5․ Համատեղ տպագրություն
6․ Տարածման գործընկերների հետ կարելի է համատեղ հրատարակել քարտեզը՝ կիսելով թե՛ ծախսերը, թե՛ առավելությունները։
7․ Էլեկտրոնային քարտեզներ Մշակել բջջային հավելվածի տեսքով կամ ինտերակտիվ PDF տարբերակ։
8․ Թող այն հասանելի լինի ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն՝ QR-կոդի կամ հյուրընկալող հաստատությունների միջոցով։

Քարտեզները կարող են դառնալ պարզ, բայց չափազանց արդյունավետ մարքետինգային լուծում, եթե դրանք ճիշտ ձևավորեք, նպատակային տարածեք և ապահովեք դրանց նկատմամբ գործնական հետաքրքրություն։
Դիտվել է 645անգամ
Վերջին լուրեր