26 / Հունիս / 2025 : 14-51
Գրավիչ փաթեթավորման գաղտնիքները

1. Պատկերի չափը՝ ապրանքը աչքի ընկնելու առաջին քայլն է
Փաթեթավորման վրա ապրանքի նկարը պետք է լինի խոշոր ու տեսանելի։ Ընդհանուր ընդունված կանոնն է՝ նկարը կարելի է մեծացնել մինչև 120%-ով՝ առանց որակի կորստի։ Մեծ պատկերը հաճախ տպավորություն է ստեղծում, թե ապրանքն ավելի մեծ չափս ունի, ինչը ակնհայտորեն դրական է ընկալվում գնորդի կողմից։
Սակայն այստեղ կա մի զգուշացում․ եթե ապրանքին ուղեկցող էլեմենտներ են պատկերված (օրինակ՝ պատառաքաղ կամ գդալ), անհրաժեշտ է, որ հենց ապրանքն ընկնի առաջին պլան, այլ ոչ թե այդ հավելյալ առարկան։ Հակառակ դեպքում կարող է ստեղծվել սխալ ընկալում, թե գովազդվում է ոչ թե սնունդը, այլ այդ գործիքը։
2. Պարզություն՝ առանց տեղեկատվական ծանրաբեռնվածության Մարդիկ ապրանքի փաթեթի վրա հիմնականում փնտրում են երեք բան․
- Բրենդը- Անվանումը
- Կարևոր գործնական տեղեկատվությունը՝ սպառման ժամկետ, գին, չափս
Այս երեք տեղեկությունն առաջին հերթին պետք է տեսանելի լինեն։ Այդ պատճառով կարևոր է վերացնել բոլոր երկրորդական տեքստերն ու շեղող պատկերները՝ պահպանելով դիզայնի պարզություն և կենտրոնանալով բովանդակության հիերարխիայի վրա։
Օրինակ՝ շոկոլադե բատոնների դեպքում բրենդն (Mars, Snickers և այլն) ներկայացվում է մեծ տառերով՝ փաթեթավորման կենտրոնում։ Իսկ սննդամթերքի որոշ տեսակների (օրինակ՝ պիցցա) դեպքում կարող է առավել արդյունավետ լինել ախորժաբեր նկարն ընդգծելը՝ հաճախ բրենդից անգամ մեծ չափով։
Յոգուրտի կամ կաթնամթերքի դեպքում հաճախ առաջնահերթ է սպառման ժամկետի ընդգծումը։ Այսինքն՝ փաթեթավորման դիզայնը միշտ պետք է հարմարեցվի տվյալ ապրանքի և թիրախային գնորդի տեսակի պահանջներին։
Գրավիչ փաթեթավորումը մանրուքներից է կազմված։ Ճիշտ համադրելով պատկերի չափերը, տեղեկատվության հիերարխիան և պարզությունն՝ հնարավոր է ոչ միայն հաճելի տեսք ապահովել, այլ նաև նպաստել ապրանքի վաճառքի աճին։
Դիտվել է
952անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...