Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2025 : 15-26

Հայաստանում կկառուցվի տարածաշրջանի ամենահզոր AI գործարանը

Հայաստանում նախատեսվում է կառուցել արհեստական բանականության լուծումներով աշխատող՝ տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգիչը և տվյալների մշակման կենտրոնը։ Նախագիծը, որը ստացել է Stargate անվանումը, հայտարարվել է Firebird ամերիկյան AI ամպային հարթակի, ՀՀ կառավարության, NVIDIA տեխնոլոգիական ընկերության և Team Group-ի համատեղ մասնակցությամբ։

Ըստ հայտարարված տեղեկատվության՝ ծրագիրը հիմնված է պետական-մասնավոր համագործակցության ձևաչափի վրա և նախնական գնահատմամբ կազմում է շուրջ 500 միլիոն դոլար։ Նշվում է, որ այն կիրականացվի փուլային՝ ներգրավելով հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ։ Դրանք նախատեսված են բարձր հզորությամբ ԱԲ վերլուծությունների և հաշվարկների համար։ Ընդհանուր ենթակառուցվածքային հզորությունը նախատեսվում է հասցնել 100 մեգավատ-ի։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հաստատելով նախաձեռնության մեկնարկը, նշել է, որ նախագիծը դիտվում է նաև որպես երկրի գիտական և ինժեներական ներուժի զարգացման միջոց։ Ըստ նրա՝ նախաձեռնությունն ունի նաև լայն տնտեսական ներուժ, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային համագործակցության խթանման տեսանկյունից։

Stargate-ը կարող է դիտարկվել որպես Հայաստանում տեխնոլոգիական ենթակառուցվածքի զարգացման վերջին տարիների ամենածավալուն նախաձեռնություններից մեկը։ Ծրագիրը ենթադրաբար հնարավորություն կտա նոր գործիքներ ու միջավայր ապահովել մասնավոր ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների ու կրթական հաստատությունների համար։

Առաջին արդյունքները ակնկալվում են 2026 թվականին։
Դիտվել է 2457անգամ
Վերջին լուրեր