Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հուլիս / 2025 : 12-20

Միայն մեկ երեկո Նեապոլի սրտից՝ Ars Nova Napoli խումբը գալիս է Երևան


Հուլիսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է բացառիկ երաժշտական երեկո՝ նվիրված նեապոլիտանական երգերին։

Հայաստան է գալիս հանրահայտ Ars Nova Napoli խումբը՝ ներկայացնելու հարավային Իտալիայի սրտից բխող ժողովրդական ու ավանդական երգեր՝ նոր ու ժամանակակից մեկնաբանությամբ։

Ars Nova Napoli խումբը հայտնի է իր անզուգական կատարումներով, որոնք համադրում են պատմական ժառանգությունը ժամանակակից նու-ֆոլկ ոճի, ջազային և վոկալ-գործիքային նորարարությունների հետ։

Այս համերգը բացառիկ հնարավորություն է՝ մշակութային ուղևորություն դեպի Նեապոլ, մի քաղաք, որտեղ երաժշտությունը խոսում է սիրո, կարոտի, կրքի ու դրամատիզմի լեզվով։

Համերգը կուղեկցվի պարային բարձր տրամադրությամբ և հանդիսատեսին կփոխանցի նեապոլիտանական երաժշտության ողջ էներգիան ու ջերմությունը։


ARS NOVA Napoli. երաժիշտներ
• Վինչենցո Ռաշիոպպի. մանդոլին
• Միքելանջելո Նուսկո. ջութակ և շեփոր
• Մարչելլո Սքուիլանտե. ակորդեոն և վոկալ
• Անտոնինո Անաստասիա. հարվածային գործիքներ
• Բռունո Բելարդի. կոնտրաբաս
• Ջանլուկա Ֆուսկո. կիթառ և վոկալ
Դիտվել է 1504անգամ
Վերջին լուրեր