


– Մայրիկս՝ սոփրանո, մեծացել էր Հունաստանում, իսկ երաժշտական կրթությունը կատարելագործելու համար 1964-ին ուղարկել էին Սովետական Հայաստան՝ ուսանելու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Հայրս էլ՝ ջութակահար, Ուրուգվայից ուղարկել էին Հայաստան իր երաժշտական գիտելիքները զարգացնելու նպատակով։ Այնտեղ որպես ուսանողներ իրար ծանոթացել են, ամուսնացել Սուրբ Գայանե վանքում և վերադարձել՝ Ուրուգվայ։ Ես ծնվել եմ Մոնտեվիդեոյում։ Սակայն երբ 1978-ին արդեն յոթուկես տարեկան էի, ընտանիքով տեղափոխվեցինք Հունաստան, քանի որ Ուրուգվայում ու հարևան երկրներում քաղաքական իրավիճակը անկայուն էր։
– Այո՛, Անդրանիկ Ափիկյանը շատ հայրենասեր և աշխատասեր մարդ էր՝ երկրորդ հայը, որ հասել էր Մոնտեվիդեո։ Թեեւ դպրոց չի հաջողվել հաճախել, սակայն խելքի եւ նպատակասլացության շնորհիվ կարողացել է հարստություն ստեղծել՝ հիմնելով կանացի կոշիկների գործարան։ Բայց նրա իրական սերը երաժշտությունն է եղել, եւ իր չիրականացած երազանքը փոխանցել է որդուն՝ երաժշտական ասպարեզ ներգրավելով հայրիկիս։ Այդպես էլ եղել է՝ հայրս դարձել է ջութակահար եւ ուսանել Սովետական Հայաստանում։






– Մինչ մենք զբաղված էինք Հունաստանում օրենսդրական և կառուցողական հարթակ ձևավորելով, Հայաստանում զուգահեռաբար սկսեցին ի հայտ գալ նոր արտադրողներ։ Խոսքը 2009–2010 թվականների մասին է։ Այդ ժամանակ էր, երբ «Կարաս» ընկերությունը սկսեց իր առաջին փոքրածավալ արտադրանքը։ Մենք պայմանագիր կնքեցինք, սակայն առաջին մատակարարումը իրականացվեց միայն հինգ տարի անց։ Պարզապես «Կարաս»-ը դեռ չուներ բավարար արտադրական հզորություն։ Այդպես էլ եղավ, որ մինչև մենք պատրաստ էինք ներմուծել՝ Հայաստանի գինեգործական ոլորտը նույնպես անցել էր զարգացման մի փուլ։ Սկսեցին ի հայտ գալ նաեւ «Armenia Wine»-ը, «Զորահ»-ը. վերջինս նույնպես սփյուռքահայի նախաձեռնություն էր։ Այսպիսով՝ մենք ստեղծեցինք մեր ընկերությունը և սկսեցինք պաշտոնապես ներմուծել միայն բարձրորակ հայկական գինիներ Հունաստանի ու Կիպրոսի շուկա՝ համագործակցելով Հայաստանի խոշոր և վստահելի արտադրողների հետ։
– Մեր սկզբունքն անսակարկելի է եղել, երբեք չենք մտածել պարզապես վաճառել հայկական ապրանք, այլ մեր ցանկությունն է՝ ներկայացնել Հայաստանը բարձրագույն մակարդակով։ Երբ օտարերկրացին հայկական գինի է գնում, իհարկե չենք կարող իմանալ, թե այն որտեղ կբացվի, ում սեղանին կհայտնվի։ Բայց վստահ կարող ենք ասել, որ այդ շիշը դառնում է մեր երկրի դեսպանը։ Այդ պատճառով այն պիտի լինի գերազանց՝ համային և մշակութային առումով։ Մենք աշխատել և շարունակում ենք համագործակցել միայն միջազգային որակ ունեցող արտադրողների հետ, որոնք ունեն համաշխարհային պահանջներին համապատասխանող արտադրական պայմաններ եւ ազնիվ մոտեցում իրենց արտադրանքի նկատմամբ։ Դա է մեր պատասխանը շուկայի որակի պահանջներին, բայց առավելապես՝ մեր երկրի արժանապատվությանը։

– Պետք է ընդունել՝ հույները խիստ պահանջկոտ չեն, բայց ունեն գինու մշակույթի մեծ փորձ։ Նրանք մանկուց սովորում են գինու ճիշտ համադրությունները, ճանաչում են խաղողի տեսակները, գիտեն տարբերությունը չոր, կիսաքաղցր, բնական կամ հնացած գինիների միջև։ Ցավով պետք է նշեմ՝ հայ սպառողը այդ գիտելիքը չուներ մինչեւ վերջին տարիները։ Խորհրդային Միության օրոք Հայաստանը մասնագիտացրել էին մրգային գինիների և կոնյակի (պաշտոնապես՝ բրենդի) արտադրությամբ։ Այդ որոշումը ուներ քաղաքական ենթատեքստ, 1930-ականներին։ Մինչ Վրաստանին վստահել էին խաղողի չոր գինիների արտադրությունը, Հայաստանին՝ կիսաքաղցր, մրգային գինիների և կոնյակի։ Այսպես, ամբողջ գինու ոլորտը բաժանվեց՝ Հայաստանը մնաց մրգային գինիների ապրանքանիշի մեջ։ Դրա հետևանքով մի ամբողջ սերունդ զրկվեց գինու ճիշտ մշակույթից՝ խաղողի որակյալ չոր գինին ճանաչելու և գնահատելու հնարավորությունից։ Եւ դա բերում է անտեղյակության։ Բայց մեղքը մեր ժողովրդի վրա դնել պետք չէ, պատմությունը խոսում է հօգուտ մեր ժողովրդի։ Մենք պարզապես զրկված ենք եղել այդ փորձից ու այդ մշակույթից տվյալ ժամանակաշրջանում։
– Իսկ այսօր կարո՞ղ ենք ասել, որ վերականգնվում է գինու մշակույթը Հայաստանում։

– Ոչ միայն կարևոր է, այլեւ՝ հիմնարար։ Հայը պատմականորեն իր ավանդական խմիչքներով՝ գինիով և գարեջրով է նշանավոր, եւ կարևոր է դա ընդգծել։ Շատերը մոռանում են, որ գինի արտադրելը մեզ համար պարզապես գյուղատնտեսական կամ արդյունաբերական գործընթաց չէ։ Դա մի ամբողջ մշակույթ, քաղաքակրթական ժառանգություն է։ 2007-ին, երբ «Արենի 1» քարանձավում հնագետները բացահայտեցին աշխարհի մինչ այսօր հայտնի ամենահին գինեգործական արտադրամասը՝ շուրջ 6100 տարվա հնությամբ, այդ հայտնագործությունը բառացիորեն փոխեց գինու պատմությունը։ Մինչ այդ, ամենահին գինեգործական կենտրոնը Իսրայելում էր, բայց Արենիի պեղումները Հայաստանը ներկայացրին աշխարհին որպես գինու բնօրրան։ Հայտնաբերվեցին կարասներ, որոնց կառուցվածքն ու դասավորությունը վկայում էին ոչ թե պարզապես գինի պահպանելու, այլ ամբողջական արտադրության գործընթացի՝ խմորման ու հնացման մասին։



– Ակնհայտորեն, նույնպես մաս է մեր ինքնության։ Հին հույն պատմիչ Քսենոֆոնը մ.թ.ա. 404 թվականին, անցնելով Հայաստանի տարածքով, իր «Անաբասիս»-ում գրել է, որ հայերն ապրում էին կիսագետնաբնակ տներում և խմում էին գինու նման խմիչք՝ քարից պատրաստված մեծ ամաններից՝ եղեգի (ծղոտի) միջոցով։ Այս փաստը վկայում է մեր հնագույն գարեջրագործության մասին, որն ունեցել է դարավոր ներկայություն հայկական կենսակերպում.





- Մեր գնային քաղաքականությունն առաջին իսկ օրից հիմնված է մեկ սկզբունքի վրա՝ հայկական գինին պետք է լինի հնարավորինս մատչելի։ Հիմնական շեշտադրումը եղել է 9-10 եւրոյի շուրջ, որպեսզի մարդիկ կարողանան գնել։ Շահը հաճախ նվազագույն է, բայց մենք ընտրել ենք այս ճանապարհը՝ նպատակ ունենալով հայկական գինին ծանոթացնել օտարին։ Իսկ մեր ամենամեծ հիացմունքը այն պահն է, երբ օտարը վերցնում է հայկական գինի, համտեսում եւ վերադառնում է, ասելով՝ «նորից եմ ուզում»։ Դա մեզ համար ամենակարևոր պահն է։ Եթե առաջին շիշը վաճառվում է մեր ջանքի, ապրանքանիշի կամ գովազդի հետեւանքով, ապա երկրորդ շիշը առաջինի որակի շնորհիվ է վաճառվում։
- Այո՛, երբ սպառողը ասում է՝ «նվեր եմ ստացել՝ հայկական գինի, հիանալի էր, ուզում եմ այլ տեսակներ եւս փորձել»,- արդեն նրա հետ սկսում ենք աշխատել նաև բարձրակարգ շշերի վրա։ Ունենք երեք մակարդակի՝ մոտ 9-10 եւրոյի գինիներ՝ օրական սպառման համար, 12-ից 15 եւրոյի շուրջ՝ միջին գինիներ եւ արդեն 15-ից վեր՝ բարձր որակի, հնացած, ընտիր գինիներ, որոնք բացառիկ տեսականի են։
Ունենք նաև բոլորից տարբերվող «Զորահ» գինին՝ 35 եւրոյի շուրջ արժողությամբ, որը չմոռանանք նշել՝ 2014 թվականից ի վեր ամեն տարի ընդգրկվում է աշխարհի տասը լավագույն գինիների ցանկում։ Այն հայկական է, և մենք իրավունք ունենք այդ գինիով հպարտանալու։

- «Զորահ»-ը հիմնադրել է մեր ընկերը՝ Զորիկ Ղարիբյանը։ Նա սփյուռքից Հայաստան է վերադարձել՝ իր հետ բերելով իտալացի մասնագետների, որոնք մանրակրկիտ ուսումնասիրել են մեր հողը, եղանակային պայմանները, հնագույն խաղողի տեսակները։ Գտնելով մի բարենպաստ վայր՝ Արենիից մի փոքր հյուսիս գտնվող Ռինդ գյուղը Վայոց Ձորում, հիմնել են բարձրակարգ գինու գործարան, որը միայն հայկական խաղողից՝ «Արենիից», «Ոսկեհատից» և այլ հին ու մոռացված տեսակներից է արտադրում գինի։ Ի դեպ, «Զորահ» ընկերությունը առաջինն էր, որ սկսել է արտադրել գինի՝ ավանդական հայկական կարասի մեջ։ Դա մեր նախնիների հնացման կավե անոթի տեսակն է (ամֆորան), եւ այդ փոքր կարասների մեջ ստացվում է բացառիկ գինի։

- Միանշանակ։ Երբ աշխարհահռչակ մասնագետները եկան Հայաստան՝ զարմացան։ Մենք ունենք իսկական գանձ՝ հող, եղանակային պայմաններ, լեռնային կառուցվածք, բայց ամենակարեւորը մեր խաղողն է։ Օրինակ՝ Արենին ունի մի հստակ «բնավորություն», մի նրբություն, որը հիշեցնում է Պինո Նուարիին («սեւ կոն» խաղողի տեսակ)։ Բայց միեւնույն ժամանակ, իր հատկությունների շնորհիվ եւ եղանակի համադրությամբ, այն դառնում է միանգամայն առանձնահատուկ։
- Մեր արտադրանքը հիմնականում արտահանվում է Կիպրոս, Գերմանիա, Ավստրիա, Հունաստան։ Հեշտ չէ հայկական ապրանքը մուտք գործի եւրոպական շուկա, բայց տարիների լուրջ աշխատանքի արդյունքում կարողացանք հայտնվել նույնիսկ մեծ ցանցերում։ Եւ ինչո՞ւ։ Քանի որ մարդիկ հասկացան՝ որակ կա. որակը խոսում է ամեն ինչից առավել։ Մյուս կողմից շատ կարեւոր է, որ մենք նաեւ մեր հայրենակիցներին սովորեցնենք գնահատել հայկական ապրանքը։ Զարգացնել հասկացողություն, որ մեր հայկականը կա և բարձր որակի է՝ դա էլ մեր հիմնական նպատակներից է։ Երբ գնում ես ընկերոջդ տուն, ինչու օտար խմիչք գնել՝ հայկական բարձրորակ գինիին նախընտրություն պետք է տալ։
- Որակը գնահատվում է համաշխարհային չափանիշներով՝ թափանցիկություն, գույն, բույր, մարմին, հետհամ։ Մենք համտեսում ենք տասնյակ նմուշներ վերլուծելու համար եւ ընտրում ենք այն գինին, որը համահունչ է տվյալ շուկայի խոհանոցին, մշակույթին, եղանակային պայմաններին։ Սա տարիների փորձառություն է։ Մեր նպատակներից է՝ ներկայացնել միջազգային շուկայում մրցունակ արտադրանք։

- Այո, այդպես ծնվեց «Quality Wines»-ի գաղափարը։ Մենք միշտ առաջարկել ենք որակյալ ապրանք։ Նպատակն այն է, որ երբ սպառողը գնում է, օրինակ՝ «Արարատ» կոնյակ, հասկանա՝ սա կատակ չէ։ Սա աշխարհի ամենալավ կոնյակներից մեկն է՝ հայկական արտադրությամբ։
- Դուք նաև աջակցում եք այլ գործարանների արտադրանքի արտահանմանը։
- Մենք հանդես ենք գալիս որպես ներկայացուցիչ։ Երբ օրինակ՝ արտահանում ենք Կիպրոս, վաճառքը մեր ընկերության հովանու տակ է։ Դա օրինական պահանջ է, որպեսզի ապրանքը ունենա ներմուծողի, արտադրողի, վաճառողի տվյալները շշի վրա գրված։ Սա պարզապես խմիչք չէ՝ միջազգային շուկաներում հանդես գալու մշակույթ է։

– Այո, գինեգործությունը պարզապես արտադրություն չէ, այլ մի աշխարհ՝ բարդ, սակայն գեղեցիկ։ Այդ ամբողջ ճանապարհը՝ խաղողի տեսակից մինչև շիշ, նուրբ արվեստ է, գիտություն ու երկարամյա փորձ։ Երբ մեկը մտնում է այս աշխարհ, այլևս չի կարող հեշտությամբ դուրս գալ։ Գինին կենդանի մարմին է՝ փոփոխվող, զգայուն, բնավորությամբ։ Ամեն շիշ իր պատմությունն ունի, և ամեն բերքատու տարի՝ իր դեմքն ու գույնը։
– Եթե ուզում ենք հզոր հայրենիք, պետք է ունենանք հզոր տնտեսություն։ Իսկ հզոր տնտեսություն ունենալու միակ ուղին տեղական արտադրանքի զարգացումն է։


– Մոտ 70 տեսակի գինի՝ սպիտակ, կարմիր, ռոզե, չոր, կիսաքաղցր, հնացված։ Ներկայացնում ենք «Ոսկեվազ», «Զուլալ», «Զորահ», «Հին Արենի», «Armenia Wine», «Կարաս», «Նարե», «Արմաս» և այլ գործարանների ընտիր գինիները։ Բացի այդ, ունենք կոնյակներ՝ «Արարատ», սկսած 19 եւրոյից մինչև 2000, «Էրեբունի»՝ 50 տարվա հնացմամբ, գարեջուր «Կիլիկիա»։ Ներկայացնում ենք նաև հայկական մրգային օղիներ, «Ջերմուկ», «Նոյան» ապրանքանիշով՝ մուրաբա, հյութեր եւ այլ տեսականի։




- Պետք է ասեմ, որ շուրջ տասը տարիների ընթացքում Հայաստանի գինեգործությունն ապշեցուցիչ առաջընթաց է արձանագրել։ Մեր գինիներն արդեն ներկայանում են համաշխարհային խոշոր ցուցահանդեսներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում։ Եւ այդ բեմերում Հայաստանի գինին ոչ միայն մրցունակ է, այլ արժանանում է ոսկե ու արծաթե մեդալների։ Սա արդյունք է ինչպես լավ հիմքի՝ հողի, եղանակային պայմանների, խաղողի բազմազանության, ավանդույթի, այնպես էլ նոր սերնդի մասնագիտական մոտեցումների։
– Նախ՝ Հայաստանը միշտ ունեցել է բարձր որակի խաղող, հարուստ եղանակային պայմաններ։ Բայց կար մի պահ, երբ ոլորտը պիտի վերագտներ ինքն իրեն։ Դա սկսվեց 2005-ից հետո, երբ առաջին անգամ սկսեցին Հայաստան գալ փորձառու գինեգործներ արտասահմանից։ Նրանք տեսան, որ այստեղ լուրջ հիմք կա։ Այդ շրջանում՝ 2005-ից մինչեւ 2010, եղան առաջին խոշոր ներդրումները, որոնք ոչ միայն նյութական էին, այլեւ գիտելիքի փոխանցման տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող։ Օրինակ, ինչպես արդեն անդրադարձել էի՝ «Կարաս», «Զորահ» «Արմաս», «Armenia Wine» ընկերությունները, որոնց հիմքում կանգնած էին սփյուռքահայեր։ Այդ մարդիկ բերեցին իրենց միջազգային փորձն ու օգնեցին ձեւավորել նոր գինեգործական մշակույթ Հայաստանում։

- Սփյուռքահայը գնահատում է գինին, գիտի նրա արժեքը եւ ունակ է ներդնել՝ առանց միայն տնտեսական շահ փնտրելու։ «Կարաս»-ը պատկանում է Էռնեկյան ընտանիքին, որը գինեգործության ոլորտում հսկայական փորձ ունի Արգենտինայում։ Նրանք այդ փորձը բերել են Հայաստան։ Նույնը կարելի է ասել «Արմաս» գործարանի մասին, որի ղեկավարն է Վիկտորիա Ասլանյանը՝ հիմնադրի դուստրը։
- Անշուշտ։ Եթե մի քանի տարի առաջ Երեւանում գրեթե անհնար էր գտնել որակյալ գինի կամ գինու բար (wine bar), այսօր այդ ոլորտը վերածվել է մշակույթի։ Վերջին տարիներին միայն բացվել են տասնյակ նման կենտրոններ։ Մարդիկ սկսում են վայելել գինին, հասկանալ դրա արժեքը. սովետական շրջանում նման բան չկար։ Գինիները միջին կամ ցածր որակի էին, բայց հիմա՝ որակն ու մշակույթը ձեւավորվում են զուգահեռ։

- Մասնագիտացված շրջանակներում՝ այո։ Բայց դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու։ Համաշխարհային գիտակցությունը պետք է հասնի նրան, որ Հայաստանը ճանաչվի որպես գինու լուրջ երկիր։ Սա միանգամից չի լինում։ Անհրաժեշտ է շարունակականություն, որակ։ Պետք է աշխատել թե՛ արտադրության, թե՛ ճանաչելիության ուղղությամբ։ Բայց հիմքը կա եւ երբ այն որակով է, կարելի է վստահ լինել՝ արդյունքն էլ բարձր կլինի։
– Մեր գործը ոչ միայն շուկա մուտք գործելն է, այլ՝ մտածողություն ձեւավորելը։ Եթե մեր երեխաները կարողանան այս գործը շարունակել՝ ոչ պարտադրանքով, այլ գիտակցումով եւ ցանկությամբ, վստահ եմ՝ մենք կունենանք ինքնաբավ, կայուն եւ արտահանող երկիր։ Տեղական արտադրանքը ներդրում է երկրի տնտեսության մեջ, եթե այն բարձր որակ ունի, պետք է աջակցել և ներկայացնել միջազգային շուկաներում։
Առաջնային է համախմբված ուժերով կառուցողական քայլեր կատարել, ազգային և արդիական մոտեցումներով՝ դեպի կայուն զարգացում։



Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։