12 / Ապրիլ / 2023 : 14-27
Արման Մանուկյանը որպես ժյուրի մասնակցեց միջազգային մերսման գագաթնաժողովին

Այս հզոր միջազգային հարթակում Հայաստանի անունը հնչեց պարծանքով
և հեղինակությամբ։ Կայացած առաջնությունում Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման
ազգային ֆեդերացիայի (ՀՖԹՄԱՖ) նախագահ, Shiatsu
Centre-ի հիմնադիր, ֆիզիոթերապևտ, Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի
կինեզոլոգիայի և արևելյան մերսման դասախոս Արման Մանուկյանը հանդես եկավ որպես ժյուրիի
անդամ՝ վերածելով իր ներկայությունը ո՛չ միայն մասնագիտական ճանաչման, այլև՝ ազգային
պատվի նշանի։
Արման Մանուկյանը տարիներ շարունակ մեծագույն հետևողականությամբ
և նվիրվածությամբ գործել է Հայաստանում մարզաառողջարարական մշակույթի զարգացման ուղղությամբ՝
փորձելով համադրել ավանդական բժշկության տարրերն ու ժամանակակից ֆիզիկական թերապիայի
սկզբունքները։
Նրա տեսլականը միշտ ելել է այն համոզումից, որ առողջությունը միայն հիվանդության
բացակայություն չէ, այլ՝ ակտիվ շարժման, հոգեկան հավասարակշռության և մարմնի խնամքի
համադրված ամբողջության։ Մանուկյանը նաև շիացու մերսման մեթոդի փորձագետ է, ավելին՝
հենց նա է 1997 թվականից սկսած Հայաստանում տարածել և զարագացրել այդ կարևորագույն
մեթոդը: Նրա շնորհիվ այս տարիներին բազմաթիվ մարզիկներ կարողացել են խուսափել կարիերան
անժամանակ ավարտելու առողջական հարկադրանքից: Շիացուն ճապոնական մերսման ձև է, որը
հիմնված է կենսաէներգետիկ կետերի վրա ճնշում գործադրելու միջոցով մարմնի կենսահոսքերը
հավասարակշռելու և առողջությունն ամբողջությամբ վերականգնելու գաղափարի վրա։ Մանուկյանի
ջանքերով այս մեթոդը ո՛չ միայն հասանելի դարձավ տեղական մասնագետներին, այլ նաև ինտեգրվեց
բուժական-առողջարար պրակտիկայում։
Այս առաջնությանը մասնակցում էին ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ,
որոնք ներկայացրին մերսման բազմազան մեթոդաբանություններ՝ թայ մերսումից մինչև շվեդական
և բալինեզյան տեխնիկաներ։
Արման Մանուկյանի գնահատականները՝ հիմնված թե՛ տեխնիկական
վարպետության, թե՛ հումանիստական մոտեցման վրա, ընդունվեցին մեծ վստահությամբ։
Միջոցառման շրջանակում անցկացվեցին սեմինարներ, ցուցադրական
ելույթներ ու վարպետության դասեր, որտեղ Մանուկյանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունն
ու ներուժը՝ այս ոլորտում միջազգային համագործակցության համար:
Առաջնության ավարտին WMF ղեկավարությունը բարձր գնահատեց Մանուկյանի
ներդրումը և պաշտոնապես հրավիրեց նրան որպես բանախոս՝ առաջիկա եվրոպական գիտաժողովում։
Այսպիսի կարևոր մրցույթներում հայ մասնագետների ներկայությունը
ոչ միայն արհեստավարժության ցուցանիշ է, այլև հստակ քայլ Հայաստանը՝ որպես առողջության
և բուժական արվեստների հարթակ ներկայացնելու ուղղությամբ։ Իսկ Արման Մանուկյանի անձնվեր
ջանքերն ու սկզբունքային դիրքորոշումը դարձնում են նրան Հայաստանի սպորտառողջարար համակարգի
առանցքային դեմքերից մեկը։
Իր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում Արման Մանուկյանը մշտապես առաջնորդվել է այն համոզմամբ, որ մարմնի և հոգու առողջությունը փոխկապակցված են, իսկ բուժական և մարզաառողջարարական մեթոդները պետք է արտացոլեն այդ ամբողջականությունը։ Նրա տեսլականը հիմնված է գիտելիքի համադրության վրա՝ համաշխարհային փորձը տեղայնացնելով։ Այս համատեքստում Արմանի ուշադրության կենտրոնում հատկապես գտնվում է միջազգային մարզաառողջարարական մոդելը, որն ընդգծում է կանխարգելման, ապրելակերպի կառավարման և վերականգնողական ինտեգրված մոտեցումների կարևորությունը։ Նրա համոզմամբ՝ այդ փորձը կարող է համադրվել հայկական ավանդական առողջարար մտածողության հետ՝ ձևավորելով նորարարական մի հարթակ, որտեղ հայկական մարդկային ռեսուրսը ստանում է գործնական հնարավորություն զարգանալու, կատարելագործվելու և միջազգային ասպարեզում մրցունակ դառնալու։
Իր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում Արման Մանուկյանը մշտապես առաջնորդվել է այն համոզմամբ, որ մարմնի և հոգու առողջությունը փոխկապակցված են, իսկ բուժական և մարզաառողջարարական մեթոդները պետք է արտացոլեն այդ ամբողջականությունը։ Նրա տեսլականը հիմնված է գիտելիքի համադրության վրա՝ համաշխարհային փորձը տեղայնացնելով։ Այս համատեքստում Արմանի ուշադրության կենտրոնում հատկապես գտնվում է միջազգային մարզաառողջարարական մոդելը, որն ընդգծում է կանխարգելման, ապրելակերպի կառավարման և վերականգնողական ինտեգրված մոտեցումների կարևորությունը։ Նրա համոզմամբ՝ այդ փորձը կարող է համադրվել հայկական ավանդական առողջարար մտածողության հետ՝ ձևավորելով նորարարական մի հարթակ, որտեղ հայկական մարդկային ռեսուրսը ստանում է գործնական հնարավորություն զարգանալու, կատարելագործվելու և միջազգային ասպարեզում մրցունակ դառնալու։
Դիտվել է
838անգամ
Դիտեք նաև
27 / Հունվար / 2020
Կոբե Բրայանտի 13-ամյա դուստրը զոհվել է հոր հետ
Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի 13-ամյա դուստր Ջինա Բրայանտը զոհվել է հոր հետ ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է TMZ-ն։ Հայր եւ դուստր ուղեւորվելիս են եղել բասկետբոլային...
27 / Հունվար / 2020
Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը
Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը։ Վալենսիայի դեմ Իսպանիայի առաջնության խաղում Մեսին 11 հարված է կատարել մրցակցի դարպասին, սակայն գոլ չի խփել, հաղորդում է...
31 / Հունվար / 2020
Ադամյանն առաջատար է Հոֆենհայմի ամսվա լավագույն խաղացողի կոչման համար քվեարկությունում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը առաջատար է Հոֆենհայմի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար քվեարկությունում:
31 / Հունվար / 2020
Մեսիի 500-րդ հաղթանակը Բարսելոնայում
Բարսելոնայի ավագ Լիոնել Մեսին 500-րդ հաղթանակն է տարել կատալոնական ակումբի կազմում։ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կիկե Սետիենի գլխավորած թիմը 5։0 հաշվով հաղթել էր Լեգանեսին եւ...
31 / Հունվար / 2020
Քոբի Բրայանթի այրին առաջին գրառումն է արել ողբերգական ավիաաղետից հետո
Լոս Անջելես Լեյքերս բասկետբոլային ակումբի լեգենդար մարզիկ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսան, ամուսնու և 13-ամյա դստեր ողբերգական մահից հետո առաջին ինստագրամյան գրառումն է արել՝ խոսելով ողբերգության...
13 / Փետրվար / 2020
Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 5-ակի չեմպիոն
Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ...
21 / Ապրիլ / 2020
Բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ․ Արսեն Թորոսյան
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին հայտնում է...
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...