Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հոկտեմբեր / 2025 : 15-24

«Կինոմոսկվայում» տեղի ունեցավ «Mallորվածը» ֆիլմի պրեմիերան


Հոկտեմբերի 9-ին «Կինոմոսկվայում» տեղի ունեցավ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի («Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով», «Ազնիվ գողերը», «Սևազգեստ կանայք») նոր՝ «Mallորվածը» ֆիլմի պրեմիերան:

Հայկական կինոարտադրությունում ամանորյա ֆիլմերի բացը տարիներ շարունակ զգալի է եղել։ Այդ բացը դեռ 2018 թվականին նկատել էր դերասան, պրոդյուսեր Գրիգորը Դանիելյանը: Հենց նրա և դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանի համահեղինակությամբ ծնվեց «Mallորվածը» ֆիլմի գաղափարը, որը կյանքի կոչվեց ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի և Նարեկ Մարգարյանի («ArmComedy») սցենարով։


«Լեոն ամեն անգամ փորձում էր ամեն ինչ անել, որ ուշ ավարտենք, որպեսզի հաջորդ օրը դասի չգնա։ Միակ կետն էր, որ երևում էր՝ երեխա է։ Իսկապես շատ հասուն էր մոտեցել աշխատանքին, մենք պայմանավորվածություն ունեինք, թե ինչպես պետք է իրեն դրսևորի նկարահանման հրապարակում, ինչն էլ հավուր պատշաճի արեց։ Ասեմ ավելին, ի տարբերություն Ռաֆոյի՝ բոլոր բարդ տեսարանները հենց ինքն է կատարել», -կատակելով նշեց Գոռ Կիրակոսյանը։
Ասուլիսին ներկա գտնվող Ռաֆայել Երանոսյանն էլ շնորհակալություն հայտնեց Գոռին, սակայն ասաց, որ վերջինիս ֆիլմերում նկարահանվելու համար ինքն է Գոռին վճարում, ոչ թե հակառակը․
«Նախքան առաջարկը ստանալը, երբ գիտեի Գոռի գաղափարի մասին, նշում էի, որ ֆիլմը «չի ծախվելու», սակայն Գոռն ասաց, որ «կծախվի», քանի որ հենց ես էլ նկարահանվելու եմ»,-լրագրողներին ասաց դերասանը։
Վերջինս նաև շնորհակալություն հայտնեց Գոռին, որ մեծանալով ԱՄՆ-ում, նախընտրում է որակյալ ֆիլմեր նկարահանել հենց Հայաստանում՝ հայկական շուկայի համար։
Գրիգոր Դանիելյանն էլ հավելեց, որ մինչ այս պահը Գոռ Կիրակոսյանի բոլոր ֆիլմերը, այդ թվում՝ հանգուցյալի մասին պատմող «Մեծ պատմություն փոքր քաղաքումը» ցուցադրվում են Ամանորին, լավ առիթ է, որ իսկապես տոնական ֆիլմ ցուցադրվի։


Նշենք, որ Ռաֆայել Երանոսյանը մարմնավորում էր գողերից մեկին, դերասանի հիմնական խաղընկերներն Արման Նավասարդյանը և Դիանա Մալենկոն են, վերջինիս համար սա իր կյանքի առաջին բացասական կերպարն էր։ Ըստ Դիանայի՝ քայլվածքից սկսած մանրամասն աշխատել են Գոռի հետ, թեպետ իր համար իր հերոսուհին՝ Լիլիթը, «քյառթու» էր։

«Եթե լինեմ անկեղծ, ֆիլմի առաջարկը դիտարկելիս, առաջին հերթին ինձ գրավել է հենց այն փաստը, որ մարմնավորելու եմ բացասական կերպար, որն իմ կինոպատմության մեջ առաջին անգամն էր: Գոռ Կիրակոսյանի հետ մինչ խմբային ընթերցումներն հանդիպում ու փորձում էինք հասկանալ կերպարի ժեստիկուլացիան, քայլվածքը, ձայնի հնչերանգը, խոսելու ձևը: Փորձեցինք կերպարի քրեական անցյալը տեղավորել արտաքին արտահայտչամիջոցների մեջ: Արդյունքում՝ ստացանք արտաքնի ու պահվածքի դիսոնանս, որը խաղարկվում է տարբեր՝ երբեմն էլ մեկ տեսարանում»-ասաց Դիանան:


Իսկ Ռոզի Ավետիսովան էլ նշեց, որ իր պարագայում Գոռն առաջնային հետաքրքվում է իր սանրվածքով, նոր դերը հաստատում։

«Այս անգամ զանգահարեց ու ասաց, որ արդյո՞ք դեմ չեմ լինի լինել շիկահեր, ասացի՝ այո, ապա սցենարն ուղարկեց։ Պարզապես Գոռին անսահման շատ եմ վստահում, պատրաստ եմ փորձարկումների, իսկ նա էլ դերասանին միշտ տարբեր ձևով է սիրում ներկայացնել»,-ասաց Ռոզին։

Լուսանկարները՝ https://vklybe.tv/yerevan/ru/photos/event/id/335623
Դիտվել է 3826անգամ
Վերջին լուրեր