22 / Մայիս / 2020 : 15-31

Ուղևորատար օդանավ է կործանվել

Կարաչիում «Պակիստանյան ավիաուղիներ» ընկերության օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախնական տեղեկություններով, խոսքը վերաբերում է Airbus A-320 օդանավին, որն օդ է բարձրացել Լոհարից: Օդանավում, տարբեր տեղեկություններով, եղել է 90-112 մարդ:

Հարկ է նշել, որ օդանավն ընկել է բնակելի թաղամասի վրա: Զոհերի ու վիրավորների մասին թվեր դեռ չեն հրապարակվում:

Դիտվել է 29099անգամ
Վերջին լուրեր