08 / Նոյեմբեր / 2025 : 16-39
«Թանկարժեք տղաները». Արշո Հարությունյանի թանկարժեք ֆիլմի պրեմիերան
Նոյեմբերի 6-ին «Կինոմոսկվա»-ում կայացավ ռեժիսոր Արշո Հարությունյանի «Թանկարժեք տղաները» ֆիլմի պրեմիերան, որը ստեղծվել է «Sharm Holding»-ի և «Mitoyan Production»-ի համատեղ արտադրությամբ։
Ֆիլմի սյուժեն սկսվում է 17 տարի առաջ՝ երբ անսպասելի խառնաշփոթի արդյունքում ծննդատանը տեղերով փոխվում են երկու նորածիններ։ Ծնողները, չիմանալով այդ մասին, մեծացնում են երեխաներին որպես սեփական որդիներ։
Տղաներից մեկը մեծանում է հաջողակ բիզնեսմեն Բաբկեն Դարբինյանի (Խորեն Լևոնյան) ընտանիքում, իսկ մյուսի «հայրը»՝ Մովսես Դարբինյանը (Մկրտիչ Արզումանյան), նրա հակապատկերն է։ Արկածախնդիր և անպատասխանատու Մոսոն կուտակել է մեծ պարտքեր ու իր ընտանիքը հասցրել է աղքատության։ Սակայն մի օր նա բացահայտում է, որ իր որդին՝ Ավետը, իր կենսաբանական որդին չէ։ Այս բացահայտումը ցնցում է երկու ընտանիքներին՝ ստիպելով վերաիմաստավորել տարիներ շարունակ կառուցված կյանքի հիմքերը։
Ռեժիսոր Արշո Հարությունյանի խոսքով՝ «Թանկարժեք տղաներ»-ի ստեղծագործական թիմը իր երազանքների կազմն էր
«Դերասանական հարմոնիան հրաշալի է ստացվել, հավատում ես զույգերին։ Այս արտիստներին նոր գույներով կտեսնի հանդիսատեսը։ Մկրտիչ Արզումանյան և Խորեն Լևոնյան տանդեմը շատ հետաքրքիր է՝ երկու ծայրահեղ տարբեր, բայց հզոր էներգետիկայով դերասաններ են։ Թամարայի հետ առաջին անգամ աշխատեցի՝ ստացվեց հրաշալի համագործակցություն, Լուիզայի հետ մեծ փորձ ունեի, բայց նա միշտ նոր շերտեր է բացում։ Իսկ երիտասարդ դերասանները՝ Ալեքսանդր Արզումանյանը և Սուրեն Ղազարյանը, ամեն բան արեցին մեծ պրոֆեսիոնալիզմով։ Առհասարակ, թե կադրում, թե կադրից դուրս, բոլորը իրենց գործին նվիրյալներն էին։ Ոչինչ պարզապես այնպես չէր արվում»։
Ֆիլմում հանդես են եկել Մկրտիչ Արզումանյանը, Խորեն Լևոնյանը, Լուիզա Ներսիսյանը, Թամարա Պետրոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Ղազարյանը և այլք։
Ստեղծագործական խումբը՝
Բեմադրող ռեժիսոր՝ Արշո Հարությունյան
Սցենարի հեղինակներ՝ Աշոտ Աբրահամյան, Ռուբեն Ջաղինյան
Բեմադրող օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան
Երաժշտություն՝ Արման Պարսամյան
Սաունդթրեք՝ Ռոլանդ Գասպարյան
Պրոդյուսեր՝ Արման Միտոյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան
Հավելենք, որ հայկական ցուցադրությանը նոյեմբերի 16-ին՝ ԱՄՆ AGBU կենտրոնում, կհաջորդի ամերիկյան պրեմիերան, որին ներկա կլինեն ռեժիսոր Արշո Հարությունյանը, գլխավոր դերակատար Խորեն Լևոնյանը, պրոդյուսեր Արման Միտոյանը, ինչպես նաև «Անհայտ բաժանորդ» ֆիլմի/ ներկայացման սիրելի դերասանները։
Դիտվել է
768անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...


