22 / Մայիս / 2020 : 15-36

 Կադրեր Կարաչիում վթարված մարդատար ինքնաթիռի կործանման վայրից

Այսօր Պակիստանի Կարաչի քաղաքի օդանավակայանի մոտակայքում վթարի է ենթարկվել Pakistan International Airlines-ի ինքնաթիռը:

Ըստ նախնական տվյալների՝ խոսքը Լահորից Կարաչի ներքին թռիչք իրականացնող ինքնաթիռի մասին է:

Դատելով դեպքի վայրում արված կադրերից՝ վթարի ենթարկված ինքնաթիռը, որի մեջ կարող էր լինել ավելի քան 90 մարդ, ընկել է բնակելի թաղամասերի վրա:

Դիտվել է 23535անգամ
Վերջին լուրեր