08 / Դեկտեմբեր / 2025 : 18-07
Հայտնի է 2026 թվականի հիմնական գույնը՝ «Cloud Dancer»-ը
Pantone Գույնի ինստիտուտը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր գույնը՝ PANTONE 11-4201 Cloud Dancer։ Սա նուրբ, մեղմ սպիտակի երանգ է, որը խորհրդանշում է մաքրություն, մտքի պարզություն և նոր գաղափարների համար «մաքուր էջ»։
Ինստիտուտի մասնագետները նշում են, որ սպիտակի ընտրությունը անմիջականորեն կապված է ժամանակակից կյանքի թվային ծանրաբեռնվածության հետ։ «Այս գույնը ներդաշնակության զգացում է տալիս, թույլ է տալիս կանգ առնել, կենտրոնանալ և կտրվել ինֆորմացիոն քաոսից», — CNN-ին ասել է ինստիտուտի գործադիր տնօրեն Լեատրիս Այզմանը։
Նրա խոսքով՝ Cloud Dancer-ը խորհրդանշում է մարդկանց ցանկությունը դեպի նոր մեկնարկներ և պարզություն։ Pantone-ի թիմը գույնը ընտրում է՝ վերլուծելով մշակութային, սոցիալական, քաղաքական և դիզայներական միտումները։ Ծրագիրն գործում է 1999 թվականից և նպատակ ունի ցույց տալ, թե ինչպե՛ս է ժամանակի հանրային տրամադրությունը արտացոլվում գունային լեզվի միջոցով։
Ինստիտուտի փոխնախագահ Լորի Պրեսմանը նշել է, որ գույնի անվանումը նույնքան կարևոր է, որքան գույնը․ «Երբ լսում եք գույնի անունը, անմիջապես պատկեր է ձևավորվում գիտակցության մեջ»։ Նրա խոսքով՝ Cloud Dancer-ը հետաքրքիր է նաև նրանով, որ միավորում է և՛ սառը, և՛ տաք ենթաերանգներ՝ դարձնելով այն հավասարակշռված և համադրելի տարբեր ոլորտներում։
Դիտվել է
667անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...


