09 / Դեկտեմբեր / 2025 : 18-00
Paramount Skydance-ը ներկայացրել է $108 մլրդ առաջարկ՝ Warner Bros. Discovery-ն ամբողջությամբ գնելու համար
Paramount Skydance-ը առաջարկել է 108 միլիարդ դոլար՝ Warner Bros. Discovery-ն ամբողջությամբ ձեռք բերելու համար։ Ընկերությունը պատրաստ է վճարել $30 մեկ բաժնետոմսի դիմաց, ինչը մոտ $18 միլիարդով ավելի բարձր է, քան Netflix-ի ավելի վաղ հայտը։
Bloomberg-ը հայտնում է, որ նոր առաջարկը արվել է այն բանից հետո, երբ Warner Bros. Discovery-ն համաձայնեց վաճառել իր ստուդիաներն ու HBO Max հարթակը Netflix-ին՝ $82,7 միլիարդով։ Netflix-ի գործարքը վերաբերում է միայն կինոստուդիաներին և հոսքային ծառայությանը՝ $27,75 մեկ բաժնետոմսով, մինչդեռ Paramount-ի առաջարկը ներառում է ամբողջ ընկերությունը՝ այդ թվում CNN, TNT Sports և Discovery հեռուստաալիքները։
Paramount-ի գլխավոր տնօրեն Դևիդ Էլիսոնը նշել է. «Մենք գտնվում ենք Ուոլ Սթրիթում, որտեղ կանխիկ գումարն է որոշում ամեն ինչ։ Վստահ ենք, որ մեր առաջարկը բաժնետերերի համար առավել շահավետ է»։ Ընկերությունում ընդգծում են, որ իրենց ներկայացրած գործարքն ավելի մեծ հավանականություն ունի ստանալու կարգավորող հաստատությունների թույլտվությունը։
Warner Bros. Discovery-ի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել նոր առաջարկը, սակայն այս փուլում դեռ չի վերանայում Netflix-ի հետ արդեն համաձայնեցված պայմանավորվածությունները։
Գնումը ֆինանսավորվում է Մերձավոր Արևելքի սուվերեն ներդրումային ֆոնդերի և Affinity Partners ընկերության միջոցով, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին։ Reuters-ը նշում է, որ Դևիդ Էլիսոնի հայրն՝ Oracle-ի խորհրդի նախագահ Լարի Էլիսոնը, նաև սերտ կապեր ունի Սպիտակ տան հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Netflix-ի գործարքը կարող է խնդիրներ ստեղծել՝ հաշվի առնելով հարթակի շուկայական բարձր մասնաբաժինը։
Նոր առաջարկի հրապարակումից հետո Paramount-ի և Warner Bros. Discovery-ի բաժնետոմսերը աճել են համապատասխանաբար 7% և 5%, մինչդեռ Netflix-ի բաժնետոմսերը նվազել են ավելի քան 4%։
Դիտվել է
2183անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
Ամերիաբանկը 30 միլիոն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է ներգրավել Ավստրիական զարգացման բանկից (OeEB), որոնք ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաև Հայաստանում...
02 / Ապրիլ / 2020
Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
Միջազգային ֆինանսական կառույցների և առաջատար բանկերի հետ Ամերիաբանկի ունեցած երկարատև ու արդյունավետ համագործակցության շրջանակներում հնարավոր է դարձել լրացուցիչ ներգրավել մոտ 20 մլն ԱՄՆ դոլարի...
11 / Ապրիլ / 2020
Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը
Ucom ընկերության շուրջ իրադարձությունների հետ կապված ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները տարածել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Հայկ Եսայանը հաստատում է...
25 / Ապրիլ / 2020
Ծնեբեկի օգտակարությունը․ մեկնաբանում է մասնագետը
Գյուղատնեսության, ծնեբեկի և մի շարք այլ հարցերի շուրջ զրույց գյուղտնտես Դավիթ Դավթյանի հետ
07 / Մայիս / 2020
Ճգնաժամը կտևի մոտ վեց ամիս․ Վահրամ Միրաքյան
Yelaket.am-ի զրուցակիցն է գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը։
Կորոնավիրուսը մի քանի շաբաթում փոխեց աշխարհը։ Այնպես փոխեց, որ դրա հետևանքները, թերևս, երկար կկրենք կենցաղում, մարդկային...
17 / Մայիս / 2020
LA Solar Group-ը աննախադեպ շահավետ առաջարկներ ունի Հայաստանի համար. Տեսանյութ
LA Solar Group-ը ԱՄՆ-ում գործում է արդեն մոտ տասը տարի, այս ընթացքում ընկերությունը կարողացել է զարգացման մեծ ուղի անցնել և զգալի հետագիծ թողնել ոլորտում: Ընկերության հիմնադիրը ամերիկահայ գործարար...
10 / Հունիս / 2020
ONEX-ը գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը
Հայկական ONEX ընկերությունը, որը մատուցում է օնլայն գնումների արագ առաքման ծառայություն, գործարկեց Հայաստանում առաջին SMART LOCKER-ը։
Սեփական արտադրության այս նորարար տեխնոլոգիան կդարձնի օնլայն...


