Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Դեկտեմբեր / 2025 : 15-56

Forbes. Իլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին $600 մլրդ կարողություն ունեցող գործարարը

Forbes-ը հայտնում է, որ Իլոն Մասկը դարձել է աշխարհում առաջին գործարարը, որի կարողությունը հատել է $600 մլրդ-ի շեմը։ Պարբերականի հաշվարկներով՝ միլիարդատիրոջ ընդհանուր կարողությունը ներկայումս գնահատվում է շուրջ $677 մլրդ։ Այս կտրուկ աճը պայմանավորված է SpaceX ընկերության արժեքի վերանայմամբ։

Եթե դեռևս օգոստոսին ընկերությունը գնահատվում էր մոտ $400 մլրդ, ապա դեկտեմբերի սկզբին՝ բաժնետոմսերի տեղաբաշխումից առաջ ներդրողներին ներկայացված առաջարկում, SpaceX-ի շուկայական արժեքը արդեն հասել է $800 մլրդ-ի։

Մասկը վերահսկում է SpaceX-ի շուրջ 42%-ը, ինչը միայն այս ակտիվի հաշվին կազմում է մոտ $336 մլրդ։ Forbes-ի տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ գործարարների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը Մասկից հետ է մնում գրեթե $425 մլրդ-ով․ Փեյջի կարողությունը գնահատվում է մոտ $252 մլրդ։

Մասկի կարողության աճը վերջին տարիներին աննախադեպ է եղել․

- 2020 թվականի մարտին այն կազմում էր $24,6 մլրդ,
- 2021 թվականի հունվարին նա առաջին անգամ գլխավորեց Forbes-ի վարկանիշը՝ $190 մլրդ գնահատականով,
- 2024 թվականի դեկտեմբերին նրա կարողությունը հատեց $400 մլրդ-ը,
- իսկ 2025 թվականի հոկտեմբերին՝ $500 մլրդ-ի շեմը։

Forbes-ի գնահատմամբ՝ SpaceX-ի արժեքի աճը Մասկի հարստության հիմնական շարժիչ ուժն է, որը նրան դարձրել է ժամանակակից պատմության ամենահարուստ գործարարը։
Դիտվել է 2110անգամ
Վերջին լուրեր