18 / Դեկտեմբեր / 2025 : 14-51
Օբոնատոյի դասը․ ինչ են մեզ սովորեցնում աֆրիկացի երեխաները
Զարմանալի մի հեգնանքով, ավելի ճիշտ՝ զավեշտով, ժամանակին տարածված էր այն գաղափարը, թե աֆրիկացի ժողովուրդներն ավելի թերզարգացած են։ Աֆրիկյան ժողովուրդների իմաստության մասին ես բազմիցս խոսել եմ՝ համեմատելով մեզ՝ «քաղաքակիրթներիս», նրանց՝ «քաղաքակրթությունից հետ մնացածների» հետ։ Չեմ ուզում անգամ զուգահեռներ անցկացնել մեր այսօրվա անմխիթար վիճակի, մեր երբեմնի ունեցածի ու կորցրածի և աֆրիկյան ժողովուրդների «հետամնաց» կենցաղի միջև․ դրա փոխարեն բոլոր հետևությունները թողնում եմ ձեզ։ 1800-ականների վերջերին Փարիզում ուսանում էր գերմանացի մի երիտասարդ։ Նա ծնվել էր աղքատ հոգևորականի ընտանիքում և իր գիտակցական կյանքի ընթացքում անգամ կուշտ սնված օրեր գրեթե չէր ունեցել։ Այդ երիտասարդը հետագայում պիտի դառնար մշակույթի փիլիսոփա, աստվածաբան, հումանիստ և բժիշկ՝ փիլիսոփայության դոկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Որպես հումանիստ՝ նա իր ողջ կյանքը նվիրեց աշխարհի անապահով երեխաներին, հատկապես՝ աֆրիկացի երեխաներին։
Մի օր նա որոշեց յուրահատուկ փորձ անցկացնել աֆրիկացի երեխաների հետ։
Քանի որ երեխաները չէին գիտակցում դրա լրջությունը, գիտնականը փորձը վերածեց խաղի։ Նա մրգերով լի զամբյուղը դրեց ծառի ստվերում և բացատրեց խաղի կանոնները․ «Երեխաներ, այս խաղի նպատակը ճարպկությունն է։ Ձեզնից ով առաջինը կվազի դեպի զամբյուղն ու շուտ կդատարկի այն, կհայտարարվի հաղթող և որպես նվեր կստանա զամբյուղի մեջ եղած քաղցրավենիքն ու մրգերը»։
Խաղի մեկնարկը տալուց հետո գիտնականը հանկարծ քարացավ տեղում։ Երեխաներից ոչ մեկը միայնակ չվազեց․ փոխարենը նրանք ձեռք-ձեռքի տվեցին և միասին, համաչափ վազեցին դեպի զամբյուղը՝ դրա պարունակությունը հավասար բաժանելով միմյանց միջև։ Գիտնականի աչքերը լցվեցին հուզմունքից։
— Ինչո՞ւ, երեխաներ… ինչո՞ւ միասին։
Մի՞թե ձեզնից ոչ մեկը չի ցանկանում հաղթող լինել։
Երեխաները միաբերան պատասխանեցին․
— Օբոնատո… օբոնատո… Նրանց լեզվով «օբոնատո»-ն նշանակում է․ «Ես կամ, որովհետև կանք մենք։ Առանց ես-ի մենք չկանք, առանց մենք-ի ես չկամ»։
— Ինչպե՞ս կարելի է երջանիկ լինել, երբ ընկերներդ քաղցած են ու տխուր,— բացատրեցին երեխաները։
Աֆրիկյան շատ ցեղեր չունեն սահմանադրություն, չունեն պետություն, հիմն ու դրոշ, ոստիկան ու դատախազ, չունեն iPhone ու Tesla, բայց ճաշակել են Բնության իմաստությունը։
Դիտվել է
2159անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...


