18 / Դեկտեմբեր / 2025 : 17-45
Թիֆլիսից մինչև Լուսին․ Էդուարդ Քեոնջյանի անհավանական ճակատագիրը
«…Մամ, գիտեմ՝ սիրում ու հարգում եմ ձեզ երկուսիդ էլ, բայց պիտի գնամ։ Դա իմ ապագան է…»Էրզրումցի Մկրտիչն ու թիֆլիսցի Սաթենիկը չէին վստահում խորհրդային համակարգին և կտրականապես դեմ էին, որ իրենց տասնիննամյա որդին միայնակ մեկնի Լենինգրադ՝ համալսարանում սովորելու։ Սակայն երիտասարդը վճռական էր։ Չստանալով ոչ ծնողների համաձայնությունը, ոչ էլ ճանապարհի համար գումար՝ նա, այնուամենայնիվ, Թիֆլիսից մեկնեց Լենինգրադ։
Մի քանի տարի ուսանելուց հետո, առաջին հայացքից սովորական մի միջադեպի պատճառով, նա հայտնվեց խորհրդային հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Ենթարկվեց տնային կալանքի։ Նրա երիտասարդ կինը որդուն ծնեց փակ սենյակում՝ չեկիստների հսկողության տակ, առանց բժշկական օգնության։
Լենինգրադի պաշարման տարիներին ընտանիքը բաժանվեց։ Ավելի ուշ նրանք կրկին հանդիպեցին Կրասնոդարում, սակայն պատերազմը նրանց այնտեղ էլ հասավ։ Ընտանիքը գերի ընկավ և տարիներ անցկացրեց գերմանական համակենտրոնացման ճամբարներում։
Հետագայում, հրաշքով փրկվելով, երկար ու ծանր ճանապարհ անցնելով՝ ընտանիքը հասավ Միացյալ Նահանգներ՝ առանց անգլերենի իմացության և ընդամենը տասը դոլարով, խնամքով փաթաթված թաշկինակի մեջ։
Սկզբում նա աշխատեց ավտոլվացման կետում, սակայն ընդամենը մի քանի տարի անց ներգրավվեց «Ապոլլոն 11» լուսնային ծրագրում և դարձավ ՆԱՍԱ-ի առաջատար գիտնականներից մեկը։ 1999 թվականի օգոստոսի 14-ին՝ նրա 90-ամյակի օրը, հեռախոսը զանգեց։
«Ողջույն, սըր, Ձեզ հետ խոսում է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը։ Սրտանց շնորհավորում եմ Ձեր տարեդարձը»։
Էրզրումցի Մկրտչի և թիֆլիսցի Սաթենիկի որդին մի քանի օր անց մահացավ ԱՄՆ-ում՝ աշխարհին հայտնի լինելով որպես միկրոէլեկտրոնիկայի հայր Էդուարդ Քեոնջյան։
Դիտվել է
1793անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...


